Արշակ Ադիլխանյան
Արտաքին տեսք
Արշակ Ադիլխանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1921[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայաստան |
Մահացել է | մարտի 29, 1989[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և բանաստեղծ |
Արշակ Համբարձումի Ադիլխանյան (հուլիսի 13, 1921[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան - մարտի 29, 1989[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), խորհրդային հայ դերասան[2], պոետ և թառահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Ադիլխանյանը ծնվել է 1921 թվականի հուլիսի 13-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)[3]։
1945-1989 թվականներին աշխատել է Թիֆլիսի Ադամյանի անվան դրամայի թատրոնում։ Հեղինակել է մի քանի ստեղծագործություն[3], այդ թվում՝ 20-ից ավելի երգ, դրանց թվում («Պարտեզ մտել», «Ով ինչ գիտի», «Արի, ջան, արի», «Ամռան Արևին»)[4]։
Մահացել է 1989 թվականի մարտի 29-ին Թիֆլիսում[3]։