Jump to content

Արհմիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստա Ռիկայի արհմիություններից մեկի ցույցը. Հունվար, 2011 թ.

Արհմիությունը (կամ՝ արհեստակցական միությունը) որոշակի ոլորտի, արդյունաբերության կամ կազմակերպության աշխատողների միավորում է, որը ստեղծված է արհմիության անդամների շահերի (վարձատրության, աշխատանքային պայմանների, սոցիալական երաշխիքների և քաղաքական ստատուսի բարելավման) ներկայացման ու առաջխաղացման համար՝ հիմնականում կոլեկտիվ բանակցությունների միջոցով[1]։

Աշխատողների առաջին միավորումները ստեղծվել են 18-րդ դարում՝ Բրիտանիայում, երբ  արդյունաբերությունը արագ զարգացում էր ապրում՝ ներգրավելով մեծ թվով աշխատուժ։ Հենց այդ ժամանակ միևնույն արհեստով զբաղվող աշխատողները սկսեցին ստեղծել միավորումներ։ Առաջին աշխատանքային խոշոր կազմակերպությունները  ձևավորվեցին  1810թ.-ին և սկզբում գործում էին քողարկված անվանումներով, քանի որ արհմիություները դեռ օրենքով արգելված էին[2]։

ԱՄՆ-ում արհմիությունների օրինականացումը տեղի ունեցավ բազմաթիվ դատական որոշումների ու օրենսդրական բարեփոխումների արդյունքում։ 1866թ.-ին Ազգային աշխատանքային միավորման (National Labor Union – NLU) ստեղծումը արհմիությունների ձևավորման առաջին փորձն էր։ Այդ միավորումը դեմ էր գործադուլներին, և նպատակ էր դրել, ճնշում գործադրելով ԱՄՆ կոնգրեսի վրա, հասնել  8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա։ Քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով միությունը վերաձևավորվեց Աշխատանքային բարեփոխումների ազգային կուսակցության և նույնիսկ ԱՄՆ նախագահի  թեկնածու առաջադրեց, սակայն կուսակցությունը հաջողություն չունեցավ և շուտով դադարեց գոյություն ունենալուց։ Հիմնական արհմիութենական գործունեությունը ԱՄՆ-ում ծավալվեց Ամերիկյան Աշխատանքի Ֆեդերացիան (AFL) հիմնադրելուց հետո[1]։

Գերմանիայում արհմիությունները ձևավորվեցին 1848 թվականի հեղափոխության ընթացքում, երբ աշխատավորները նույնպես միացան համընդհանուր հեղափոխական շարժմանը։ Արդյունքում ձևավորվեցին տարբեր արհեստներ ներկայացնող աշխատողների միավորումներ։ Գերմանիայում Հեղափոխության ձախողման պատճառով արհմիութենական շարժումը անկում ապրեց և նույնիսկ որոշ ժամանակով արգելվեց։ Միայն 1892 թվականին արհմիութենական շարժումը նոր շունչ առավ․ տարբեր արհմիություններ, ունենալով տարբեր գաղափարախոսություն, իրենց աջակցությունն էին հայտնում համապատասխան կուսակցություններին։ Սակայն արհմիությունների գործունեությունը արգելվեց 20-րդ դարի երեսունական թվականներին՝ ազգային-սոցիալիստական (նացիստական) կուսակցության առաջխաղացման և դիկտատուրայի հաստատման հետևանքով[3]։

Ժամանակակից աշխարհում արհմիությունները քաղհասարակության ամբաժանելի մասն են կազմում և բացի կոլեկտիվ բանակցություններ վարելուց, մասնակցում են քաղաքականության մշակման պրոցեսին և բանակցում են կառավարությունների ու գործատուների հետ՝ առաջխաղացնելով աշխատողների ու քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, ժողովրդավարությունը, հավասարությունը, կեսնակայուն զարգացումը[4][5]։

Արհմիությունները Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ սահմանադրության Հոդված 45-ով նախատեսվում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք»[6]։ Արհմիությունները Հայաստանում գործում են նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի մասին»  թիվ 87 հիմնարար կոնվենցիայի[7], վավերացված «Վերանայված Եվրոպական Սոցիալական խարտիայի», Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, «Արհեստակցական միութունների մասին» ՀՀ օրենքի և հիմնադիր ժողովում պատվիրակների կողմից ընդունված և ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության[8]։

Հայաստանում արհմիութենական խոշորագույն միավորումը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան է (ՀԱՄԿ)։ Այն միավորում է հանրապետական մակարդակի 18 Ճյուղային (ոլորտային) արհմիություններ[9]՝ ընդհանուր առմամբ մոտ 170 հազար անդամներով։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային անդամակցում են հետևյալ 18 ճյուղային (ոլորտային) միությունները[9] (ըստ այբենական կարգի)․

  • ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՌԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԱՎՏՈԳՅՈՒՂՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԹՈՒՂԹՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԲՈՒՀԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • «ԷԼԵԿՏՐԱԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ» ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ, ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ԵՎ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԿՈՄՈՒՆԱԼ - ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԻՄ-ԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ, ՍՆՆԴԻ և ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ «ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հատկանշական է, որ "արհեստակցական կազմակերպություն" և "ճյուղային հանրապետական միություն" եզրույթները սահմանված են ՀՀ օրենսդրությանբ։ Արհեստակցական կազմակերպությունը սահմանված է որպես "տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների" միավորում, իսկ "ճյուղային հանրապետական միությունը"՝ որպես "համապատասխան ճյուղում գործող արհեստակցական միությունների" միավորում[10]։

Այսպիսով, Հայաստանում, ի տարբերություն շատ այլ երկրների, արհմիությունները գործում են կազմակերպության (աշխատավայրի) մակարդակով (Enterprise Unionism), իսկ ազգային (հանրապետական) մակարդակի արհմիությունները միավորում են ոչ թե ուղղակիորեն աշխատողների, այլ փաստացի ունեն կոնֆեդերատիվ բնույթ՝ հանդիսանալով միությունների միություններ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «trade union | Definition, History, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Անահիտ Ասատրյան Հայաստանի արհմիութենական շարժման համառոտ ակնարկ – ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  3. Berger, Stefan (2014). Social Democracy and the Working Class: in Nineteenth-and Twentieth-Century Germany. Routledge: Taylor & Francis. ISBN 1317885767, 9781317885764. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  4. «European Public Service Union - About Us». EPSU.
  5. «What's JICHIRO?». 自治労 (ճապոներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  6. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա "ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Արհմիության գործունեության իրավական հիմքերը». Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ֊երի աշխատողների արհմիություն. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  9. 9,0 9,1 «HAMK». hamk.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  11. Igityan, Arsen. (2019). The current challenges of social dialogue in Armenia.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 82