Jump to content

Արհեստական ենթաստամոքսային գեղձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արհեստական ենթաստամոքսային գեղձ
Արհեստական օրգաններ ու հյուսվածքներ Խմբագրել Wikidata

Ինսուլինի մատակարարման ավտոմատացված համակարգեր ավտոմատացված (կամ կիսաավտոմատացված) համակարգեր են, որոնք նախատեսված են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու համար։ AID համակարգերը ի պատասխան արյան մեջ ինսուլինի մակարդակին, ավտոմատ կերպով ներարկում են ինսուլին։ 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ հասանելի համակարգերը կարող են մատակարարել (և կարգավորել առաքումը) միայն մեկ հորմոն՝ ինսուլին։ Ներկայումս մշակվող այլ համակարգերը նպատակ ունեն ավելացնել մեկ կամ մի քանի լրացուցիչ հորմոններ, որոնք ըստ անհրաժեշտության կարող են մատակարարվել՝ դառնալով ենթաստամոքսային գեղձի էնդոկրին ֆունկցիոնալությանն ավելի մոտ։

Ենթաստամոքսային գեղձի էնդոկրին ֆունկցիան ապահովում են կղզյակային բջիջները, որոնք արտադրում են ինսուլին և գլյուկագոն հորմոնները։ Ենթաստամոքսային գեղձի արհեստական տեխնոլոգիան, ի պատասխան արյան գլյուկոզայի մակարդակի ապահովում է այս հորմոնների արտազատումը արյան մեջ։ Արյան մեջ շաքարի հավասարակշռված մակարդակի պահպանումը չափազանց կարևոր է ուղեղի, լյարդի և երիկամների աշխատանքի համար[1]։ Ուստի, շաքարախտով հիվանդ մարդկանց անհրաժեշտ է, որ արյան մեջ ինսուլինի մակարդակները հավասարակշռված լինեն, քանի որ մարմինն ինքնուրույն չի կարող այն արտադրել[1]։

Ինսուլինի փոխանցման ավտոմատացված համակարգերը (AID), հաճախ օգտագործվում են «արհեստական ենթաստամոքսային գեղձ» տերմինի օգտագործմամբ, սակայն տերմինը համընդհանուր ընդունված ճշգրիտ սահմանում չունի։

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսուլինի ավտոմատացված մատակարարման առաջին համակարգը հայտնի էր որպես Biostator։[փա՞ստ]

AID համակարգերի դասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հասանելի AID համակարգերը իրենց հնարավորություններով բաժանվում են երեք լայն դասերի։ Առաջին համակարգերը կարող են միայն, ի պատասխան արդեն իսկ ցածր կամ կանխատեսված ցածր գլյուկոզայի, դադարեցնել ինսուլինի մատակարարումը։ Հիբրիդային փակ հանգույց համակարգերը կարող են մոդուլավորել առաքումը և՛ վերև, և՛ ներքև, չնայած օգտվողները դեռ սկսում են ինսուլինի չափաբաժիններ (բոլուսներ) ուտելու համար և սովորաբար «հայտարարում» կամ մուտքագրում են սննդի մասին տեղեկությունները։ Լիովին փակ հանգույցները չեն պահանջում ձեռքով ինսուլինի մատակարարման գործողություններ կամ ուտելու վերաբերյալ հայտարարություններ։

Կանխատեսելի ցածր գլյուկոզայի կասեցում (PLGS)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխատեսվող ցածր գլյուկոզայի կասեցման համակարգերը (PLGS) օգտագործում են մաթեմատիկական մոդել՝ CGM-ի վերջին ցուցանիշերի հիման վրա, արյան շաքարի ապագա մակարդակների կանխատեսման էքստրապոլյացիայի համար։ Սա համակարգին թույլ է տալիս նախքան կանխատեսվող հիպոգլիկեմիկ իրավիճակը, նվազեցնել կամ դադարեցնել ինսուլինի մատակարարումը[2]։

Հիբրիդային փակ հանգույց (HCL) / Կատարելագործված հիբրիդային փակ հանգույց (AHCL)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդային փակ հանգույց (HCL) համակարգերը հետագայում ընդլայնում են PLGS համակարգերի հնարավորությունները՝ կարգավորելով բազալային ինսուլինի առաքման արագությունը ինչպես վերև, այնպես էլ ներքև՝ ի պատասխան գլյուկոզայի անընդհատ վերահսկումից ստացված արժեքների։ Բազալային ինսուլինի այս մոդուլյացիայի միջոցով համակարգը կարողանում է նվազեցնել ինչպես հիպերգլիկեմիկ, այնպես էլ հիպոգլիկեմիկ իրավիճակների մեծությունն ու տևողությունը։ Օգտվողները ճաշի ժամանակ դեռ ձեռքով պետք է մուտքագրեն բոլուսներ[3]։ Ընդլայնված հիբրիդային փակ հանգույց համակարգերն ունեն կատարելագործված ալգորիթմներ։

Լիովին փակ օղակ (FCL)

Ամբողջովին կամ լրիվ փակ օղակով (FCL) համակարգերը, առանց օգտագործողների կողմից սննդի ժամանակ ինսուլինի կամ կերակուրների մասին հայտարարություններ պահանջելու, ի պատասխան գլյուկոզայի մակարդակի փոփոխության, կարգավորում են ինսուլինի մատակարարումը[4]։

Պահանջվող բաղադրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսուլինի մատակարարման ավտոմատացված համակարգը բաղկացած է երեք aran4in բաղադրիչներից՝ գլյուկոզայի անընդհատ մոնիտոր՝ արյան շաքարի մակարդակը որոշելու համար, պոմպ՝ ինսուլին մատակարարելու համար, և ալգորիթմ, որն օգտագործում է CGM-ի և պոմպի տվյալները՝ ինսուլինի անհրաժեշտ քանակը ճշգրտումնելու համար։

Միացյալ Նահանգներում Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) թույլատրում է յուրաքանչյուր բաղադրիչ հաստատել ինքնուրույն, ինչը թույլ է տալիս նորարարությունների հաստատումը և փուլային ներդրումներն ավելի արագ իրականացնել։ Ստորև բերվում է յուրաքանչյուր բաղադրիչի մանրամասն նկարագրությունը։

Գլյուկոզայի շարունակական մոնիտոր (CGM)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արհեստական ենթաստամոքսային գեղձի հետադարձ կապի համակարգ

Գլյուկոզայի շարունակական մոնիտորները (CGM) կրելի սենսորներ են, որոնք էքստրապոլացնում են հիվանդի արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիայի գնահատականը՝ հիմնվելով ենթամաշկային ինտերստիցիալ հեղուկում առկա գլյուկոզայի մակարդակի վրա։ Բարակ, կենսահամատեղելի սենսորային մետաղալարը՝ պատված գլյուկոզա-ռեակտիվ ֆերմենտով, տեղադրվում է մաշկի մեջ՝ թույլ տալով համակարգին կարդալ առաջացած լարումը և դրա հիման վրա գնահատել արյան գլյուկոզան։ CGM-ի ամենամեծ առավելությունը մատից արյան գլյուկոզի ավանդական չափման համեմատ այն է, որ CGM-ն կարող է նոր չափումներ կատարել յուրաքանչյուր 60 վայրկյանը մեկ (չնայած մեծամասնությունը չափում է միայն 5 րոպեն մեկ), ինչը թույլ է տալիս նմուշառման հաճախականություն, որը կարող է ապահովել։ ոչ միայն արյան շաքարի ներկայիս մակարդակը, այլ անցյալ չափումների ռեկորդը, անցյալի կարճաժամկետ նմուշների վրա, միտումները դեպի ապագա՝ ցույց տալով հիվանդին, թե ուր է գնում նրա արյան շաքարի հավանական մակարդակը։

Ինսուլինի պոմպը ինսուլին է մատակարարում ենթամաշկային ճանապարհով։ Ինսուլինի պոմպի սարքը կարող է պարունակել նաև AID համակարգում օգտագործվող ալգորիթմը, կամ այն կարող է Bluetooth-ի միջոցով միանալ առանձին շարժական սարքի (օրինակ՝ հեռախոսի)՝ տվյալներ ուղարկելու և ինսուլինի կարգավորման հրամաններ ստանալու համար։

Ալգորիթմ

Յուրաքանչյուր AID համակարգի ալգորիթմ տարբեր է։ Առևտրային համակարգերում (տես ստորև), կառավարման ալգորիթմի աշխատանքի մանրամասների մասին քիչ բան է հայտնի։ Բաց կոդով համակարգերում կոդը և ալգորիթմը բաց են։ Ընդհանուր առմամբ, բոլոր ալգորիթմները կատարում են CGM տվյալների ընդունման նույն հիմնական գործառույթը և գլյուկոզայի կանխատեսված մակարդակի և օգտագործողի անձնական պարամետրերի հիման վրա (օրինակ՝ բազալային չափաբաժինների, ինսուլինի նկատմամբ զգայունության և ածխաջրերի հարաբերակցության), առաջարկում են ինսուլինի չափաբաժիններ՝ օգնելու գլյուկոզայի մակարդակը թիրախային միջակայքում պահելու համար։

Կախված համակարգից՝ օգտատերը կարող է հնարավորություն ունենալ կարգավորելու համակարգի թիրախը և այլ տարբեր կարգավորումներ՝ համակարգին խնդրելու ընդհանուր առմամբ ավելացնել կամ պակասեցնել ինսուլինի քանակը։

Ներկայումս հասանելի համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային հասանելիությունը տարբեր երկրներում տարբեր է։ MiniMed 670G կամ 780G, Tandem's Control-IQ, Omnipod 5, CamAPS FX և Diabeloop DBLG1 համակարգերը հաստատված են մի շարք երկրներում։ [5]

2016 թվականի սեպտեմբերին FDA-ն հաստատեց Medtronic MiniMed 670G-ը՝ առաջին հիբրիդային փակ հանգույցն էր։ Սարքը ավտոմատ կերպով կարգավորում է հիվանդի բազալային ինսուլինի մատակարարումը։.[6] Այն կազմված է գլյուկոզայի անընդհատ մոնիտորից, ինսուլինի պոմպից և գլյուկոզամետրից՝ տրամաչափման համար։ Այն, հիմնվելով արյան գլյուկոզի մակարդակի անընդհատ մոնիտորով չափագրման վրա, ավտոմատ կերպով որոշում է ինսուլինի առաքման չափաբաժինը։ Արյան գլյուկոզի տվյալների հիման վրա ալգորիթմը վերլուծում և կատարում է առաքման չափաբաժնի ճշգրտումները[6]։ Համակարգը երկու ռեժիմ ունի։ Ձեռքով ռեժիմը թույլ է տալիս օգտվողին ընտրել բազալ ինսուլինի մատակարարման արագությունը։ Ավտոմատ ռեժիմը, CGM-ի ցուցումներից ելնելով, յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ կարգավորում է ինսուլինի բազալ մակարդակը[7]։

Tandem Diabetes Care t:Slim X2 with Control IQ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Tandem Diabetes Care t:Slim X2-ը հաստատվել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից 2019 թվականին և առաջին ինսուլինային պոմպն է, որը նշանակվել է որպես այլընտրանքային վերահսկիչով (ACE) ինսուլինի պոմպ։ ACE ինսուլինային պոմպերը օգտվողներին թույլ են տալիս գլյուկոզայի շարունակական մոնիտորները, ինսուլինի ավտոմատացված դոզավորման (AID) համակարգերը և շաքարախտի կառավարման այլ սարքեր ինտեգրել և ստեղծել դիաբետի թերապիայի անհատական համակարգ։ t:slim X2-ի շատ օգտվողներ ինտեգրում են պոմպը Dexcom G6-ի հետ՝ 2018 թվականին FDA-ի կողմից հաստատված շարունակական գլյուկոզայի մոնիտորի հետ։ Դա առաջին CGM-ն է, որը թույլատրվում է օգտագործել ինտեգրված թերապիայի համակարգում։ Սարքը մատներից չափորոշումներ չի պահանջում[8]։

2023 թվականի մայիսին FDA-ն հաստատել է iLet Bionic ենթաստամոքսային գեղձի համակարգը 1-ին տիպի շաքարախտով վեց և բարձր տարիքով մարդկանց համար[3][4]։ Սարքը, ի պատասխան արյան գլյուկոզայի մակարդակի, և՛ ինսուլին, և՛ գլյուկագոն մատակարարելու համար, փակ օղակի համակարգ է օգտագործում։ 4-րդ սերնդի iLet նախատիպը, որը ներկայացվել է 2017 թվականին, iPhone-ի չափսի է և ունի սենսորային ինտերֆեյս։ Այն պարունակում է երկու խցիկ և՛ ինսուլինի, և՛ գլյուկագոնի համար, և սարքը կարգավորելի է միայն մեկ կամ միայն երկու հորմոն մատակարարելու համար[9]։ 2020 և 2021 թվականներին իրականացվել է I տիպի շաքարային դիաբետի 440 հիվանդի ուսումնասիրություն՝ օգտագործելով միայն ինսուլին էր մատակարարող սարքի կոնֆիգուրացիա։ Սարքի օգտագործումը հանգեցրեց գլյուկոզայի շրջանառության ավելի լավ վերահսկման (շարունակական մոնիտորի չափման միջոցով) և գլիկացված հեմոգլոբինի նվազմանը[10]։ Այնուամենայնիվ, համեմատած ստանդարտ խնամքի հիվանդների հետ, սարքի օգտագործողների շրջանում, ծանր հիպոգլիկեմիկ դեպքերի հաճախականությունը 1,5 անգամ ավելի բարձր է եղել[10]։

Ոչ առևտրային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի ոչ առևտրային, FDA-ի կողմից չհաստատված DIY տարբերակներ[11][12], որոնք օգտագործվում են բաց կոդով[13], ներառյալ OpenAPS[14], Loop[15], և/կամ AndroidAPS.[16]

Զարգացման մեջ գտնվող համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Timesulin-ի, Welldoc-ի, Companion Medical-ի և Bigfoot Biomedical-ի նախկին հիմնադիրները միավորվել են՝ ստեղծելու աշխարհում առաջին ինսուլինի առաքման ավտոմատացված համակարգը նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակել օգտագործել ինսուլինային գրիչներ։ Թիմն այն անվանում է Էպիզոդիկ AID։

Արտադրանքի աշխատանքային անվանումն է Luna[17]։

Համագործակցելով Ամստերդամի Ակադեմիական բժշկական կենտրոնի հետ՝ Inreda Diabetic B.V.-ն մշակել է ինսուլինով և գլյուկագոնով փակ հանգույց։ Նախաձեռնողը՝ Ռոբին Քուփսը, սկսել է սարքի մշակումը 2004 թվականին և առաջինը փորձարկումել իր վրա։ 2016 թվականի հոկտեմբերին Inreda Diabetic B.V.-ն ստացավ ISO 13485 լիցենզիան, որն առաջին պահանջն էր իր արհեստական ենթաստամոքսային գեղձի արտադրության համար[18]։ Ապրանքը կոչվեց Inreda AP, և շուտով մի քանի շատ հաջող փորձարկումների ենթարկվեց։ 2020 թվականի փետրվարին, կլինիկական փորձարկումներից հետո այն ստացավ CE մակնիշ, որով հաստատվում է, որ այն համապատասխանում է եվրոպական նորմերին։[19]

2020 թվականի հոկտեմբերին Menzis առողջության ապահովագրական ընկերությունը և Inreda Diabetic-ը Menzis-ի կողմից ապահովագրված 100 հիվանդների հետ սկսեցին փորձնական ծրագիր։ Բոլոր հիվանդներն արյան գլյուկոզի մակարդակը կարգավորելու շատ լուրջ խնդիրներ ունեին։ Նրանք այժմ ավանդական բուժման փոխարեն օգտագործում են Inreda AP-ն։.[20] Inreda AP-ի հետ մեկ այլ լայնածավալ փորձարկում իրականացվել է 2021 թվականի հուլիսին, որը պետք է որոշի, արդյոք հոլանդական առողջության ապահովագրությունը իր բոլոր ապահովագրվածների համար պետք է ծածկի սարքի ծախսերը[21]։ Inreda AP-ի ավելի փոքր, բարելավված տարբերակը նախատեսվում է թողարկել 2023 թվականին։

Բժշկական սարքավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական սարքավորումների մոտեցումը ենթադրում է գլյուկոզայի անընդհատ մոնիտորի և ինսուլինի իմպլանտացված պոմպի համատեղումը, որը աշխատելով համակարգչով կառավարվող ալգորիթմի հետ կարող է փոխարինել ենթաստամոքսային գեղձի նորմալ գործառույթը[22][23][24]։ Գլյուկոզայի անընդհատ մոնիտորների զարգացումը հանգեցրել է արհեստական ենթաստամոքսային գեղձի տեխնոլոգիայի առաջընթացի[25]։

Փակ օղակով համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն միայնակ շարունակական սենսորի, փակ հանգույցի համակարգը, ի պատասխան մոնիտորի, օգտատիրոջ կողմից տվյալների մուտքագրում չի պահանջում։ Մոնիտոր և ինսուլինի պոմպ համակարգը ցուցումներից ավտոմատ կերպով փոխանցում են հորմոնի ճշգրիտ քանակությունը։ Համակարգն այն է, ինչ կազմում է արհեստական ենթաստամոքսային գեղձի սարքը[26][27]։

Ընթացիկ ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից արհեստական ենթաստամոքսային գեղձի տարբեր համակարգերի վերաբերյալ չորս ուսումնասիրություններ են անցկացվում և կշարունակվեն մոտ ապագայում։ Նախագծերը ֆինանսավորվում են Շաքարախտի, մարսողական համակարգի և երիկամների հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից և հանդիսանում են սարքերի փորձարկման եզրափակող մասը՝ մինչ օգտագործման հաստատման համար դիմելը։ Հետազոտության մասնակիցները կարող են սարքերն օգտագործելով ապրել տանը և վերահսկվել հեռակա կարգով[28]։

Վիրջինիայի համալսարանի հետազոտողների կողմից inControl կոչվող փակ համակարգի, որն ունի սմարթֆոնի ինտերֆեյս, շաքարախտի միջազգային փակ փորձարկում է իրականացվում[29], 6 ամիս տևող փորձարկմանը 14 տարեկանից բարձր 240 մարդ է մասնակցում[28]։

2017 թվականի մայիսին մեկնարկել է Քեմբրիջի համալսարանի հետազոտողների կողմից անցկացվող մեկ տարի տևողությամբ փորձարկումը։ Դրան մասնակցել է 6-ից 18 տարեկան մոտ 150 մասնակից[28]։ Հետազոտվող արհեստական ենթաստամոքսային գեղձի համակարգը օգտագործում է սմարթֆոն և ունի ցածր գլյուկոզայի հատկություն՝ գլյուկոզայի մակարդակի վերահսկումը բարելավելու համար[30]։

Ֆիզիոլոգիական

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսաարհեստական ենթաստամոքսային գեղձ. այս գծապատկերը ցույց է տալիս բիոինժեներական հյուսվածքի խաչմերուկը պարուրված կղզյակային բջիջներով, որոնք էնդոկրին հորմոններ են մատակարարում ի պատասխան գլյուկոզայի։

Ֆրանսիայում գործող Կենսատեխնիկական Defymed ընկերությունը մշակում է MailPan կոչվող իմպլանտացվող կենսաարհեստական սարք, որը տարբեր տեսակի բջիջներ (ներառյալ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները) պարփակելու համար ունի ընտրովի թափանցելիությամբ կենսահամատեղելի թաղանթ[31]։ Սարքի իմպլանտացիան համակցված իմունոպրեսիվ թերապիա չի պահանջում, քանի որ թաղանթը թույլ չի տալիս հիվանդի հակամարմինները մտնեն սարք և վնասեն պարուրված բջիջները։ Վիրահատական իմպլանտացիայից հետո մեմբրանային թաղանթը կենսունակ կլինի տարիներ շարունակ։ Սարքում եղած բջիջները կարող են ստացվել ցողունային բջիջներից, այլ ոչ թե մարդկային դոնորներից, և ժամանակի ընթացքում կարող են նաև փոխարինվել օգտագործելով մուտքային և ելքային կապեր՝ առանց վիրահատության[31][32]։ Defymed-ը մասամբ ֆինանսավորվում է JDRF-ի կողմից, որը նախկինում հայտնի էր որպես Անչափահասների դիաբետի հետազոտման հիմնադրամ, սակայն այժմ այն դիտարկվում է որպես կազմակերպություն ցանկացած տարիքի և 1-ին տիպի շաքարախտի բոլոր փուլերի հիվանդների համար[33][34]։

2018 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Defymed-ը կհամագործակցի իսրայելական Kadimastem ցողունային բջիջների վրա հիմնված վերականգնողական թերապիաներ մշակող կենսադեղագործական ընկերության հետ։ Համագործակցության նպատակն էր մոտ 1,47 միլիոն դոլար արժողությամբ երկամյա դրամաշնորհ ստանալ կենսաարհեստական ենթաստամոքսային գեղձի տեխնոլոգիայի զարգացման համար[31][35]։ Kadimastem-ի ցողունային բջիջների տեխնոլոգիան օգտագործում է մարդու սաղմնային ցողունային բջիջների տարբերակումը ենթաստամոքսային գեղձի էնդոկրին բջիջներ ստանալու համար։ Դրանք ներառում են ինսուլին արտադրող բետա բջիջները, ինչպես նաև ալֆա բջիջները, որոնք արտադրում են գլյուկագոն։ Երկու բջիջներն էլ դասավորվում են կղզյականման կլաստերների մեջ՝ ընդօրինակելով ենթաստամոքսային գեղձի կառուցվածքը[36]։ Համագործակցության նպատակն է երկու տեխնոլոգիաները համատեղել ենթաստամոքսային գեղձի բիոարհեստական սարքում, որն ազատում է ինսուլինը՝ ի պատասխան արյան գլյուկոզայի մակարդակի, և դա հասցնել մինչև կլինիկական փորձարկման[31]։

Սան Դիեգոյում, Կալիֆորնիայի կենսատեխնոլոգիական ViaCyte ընկերությունը, նույնպես, 1-ին տիպի շաքարախտի համար մշակել է արտադրանք։ Այն օգտագործում է պարկուճային սարք, որը պատրաստված է կիսաթափանցիկ իմունային ռեակցիայի պաշտպանիչ թաղանթից։ Սարքը պարունակում է ենթաստամոքսային գեղձի պրոգենիտոր բջիջներ, որոնք տարբերակվել են սաղմնային ցողունային բջիջներից։.[37] Ամբուլատոր պայմաններում վիրահատական իմպլանտացիայից հետո բջիջները հասունանում են էնդոկրին բջիջների, դասավորվում են կղզյակների նման խմբերով և ընդօրինակում են ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան՝ արտադրելով ինսուլին և գլյուկագոն[38][39]։ Տեխնոլոգիան անցել է մինչկլինիկական ուսումնասիրություններից մինչև FDA-ի հաստատումը 1-ին փուլի կլինիկական փորձարկումները՝ 2014 թվականին, իսկ երկու տարվա փորձարկումից տվյալները՝ 2018 թվականի հունիսին[37]։ Նրանք հայտնել են, որ իրենց արտադրանքը, որը կոչվում է PEC-Encap, մինչ այժմ անվտանգ և թերապևտիկ մակարդակից տ են տարվելցածր չափաբաժինները հեշտ են տարվել հիվանդների կողմից։ Պարուրված բջիջները իմպլանտացիայից հետո կարողացել են գոյատևել և հասունանալ, իսկ իմունային համակարգի մերժումը, պաշտպանիչ թաղանթի շնորհիվ, նվազել է։ Փորձարկման երկրորդ փուլը կգնահատի արտադրանքի արդյունավետությունը[40]։ ViaCyte-ը այս ծրագրի համար ֆինանսական աջակցություն է ստացել նաև JDRF-ից[39]։

Նախաձեռնություններ ամբողջ աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Միացյալ Նահանգներում JDRF-ը (նախկինում՝ Անչափահասների շաքարախտի հետազոտման հիմնադրամը) բազմամյա նախաձեռնություն սկսեց՝ օգնելու արագացնել գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի և ենթաստամոքսային գեղձի արհեստական տեխնոլոգիաների մշակումը, այն կարգավորող հաստատումը և ընդունումը[41][42]։

Շաքարախտով հիվանդների համայնքից և նրանց պաշտպաններից լիովին ավտոմատացված արհեստական ենթաստամոքսային գեղձի համակարգի ստեղծման և առևտրայնացման լայնածավալ պահանջներ էին առաջացել[43]։

2024 թվականի ապրիլին NHS-ը հայտարարեց, որ Անգլիայում, առաջիկա հինգ տարիների ընթացքում, 1-ին տիպի դիաբետով հիվանդներին հիբրիդային փակ հանգույցի օգտագործում կառաջարկի[44]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «The Pancreas and Its Functions | Columbia University Department of Surgery» (անգլերեն). columbiasurgery.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Joubert, Michael; Briant, Anaïs R.; Kessler, Laurence; Fall-Mostaine, Fatéma; Dubois, Severine; Guerci, Bruno; Schoumacker-Ley, Laurène; Reznik, Yves; Parienti, Jean-Jacques (2022 թ․ սեպտեմբեր). «Sensor-Augmented Insulin Pump with Predictive Low-Glucose Suspend (PLGS): Determining Optimal Settings of Pump and Sensor in a Multicenter Cohort of Patients with Type 1 Diabetes». Diabetes Therapy (անգլերեն). 13 (9): 1645–1657. doi:10.1007/s13300-022-01302-3. ISSN 1869-6953. PMC 9399327. PMID 35913656.
  3. 3,0 3,1 Leelarathna, Lalantha; Choudhary, Pratik; Wilmot, Emma G.; Lumb, Alistair; Street, Tim; Kar, Partha; Ng, Sze M. (2021 թ․ մարտ). «Hybrid closed‐loop therapy: Where are we in 2021?». Diabetes, Obesity and Metabolism (անգլերեն). 23 (3): 655–660. doi:10.1111/dom.14273. ISSN 1462-8902. PMID 33269551. S2CID 227261202.
  4. 4,0 4,1 Boughton, Charlotte K. (2021 թ․ նոյեմբերի 1). «Fully closed-loop insulin delivery—are we nearly there yet?». The Lancet Digital Health (English). 3 (11): e689–e690. doi:10.1016/S2589-7500(21)00218-1. ISSN 2589-7500. PMID 34580054. S2CID 238203958.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ware, Julia; Hovorka, Roman (2022 թ․ նոյեմբերի 2). «Closed-loop insulin delivery: update on the state of the field and emerging technologies». Expert Review of Medical Devices (անգլերեն). 19 (11): 859–875. doi:10.1080/17434440.2022.2142556. ISSN 1743-4440. PMC 9780196. PMID 36331211.
  6. 6,0 6,1 Health, Center for Devices and Radiological. «Recently-Approved Devices - The 670G System - P160017». wayback.archive-it.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «MiniMed 670G Insulin Pump System | World's First Hybrid Closed Loop System». www.medtronicdiabetes.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «FDA authorizes first fully interoperable continuous glucose monitoring system, streamlines review pathway for similar devices». FDA (անգլերեն). 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  9. «Bionic Pancreas Passes Critical Science Hurdle». BU Today (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. 10,0 10,1 Larkin, Howard D. (2022 թ․ նոյեմբերի 8). «Bionic Pancreas Outperforms Standard Care for Type 1 Diabetes in Trial». Biotech Innovations. JAMA (անգլերեն). 328 (18): 1798–1799. doi:10.1001/jama.2022.18449. ISSN 0098-7484. PMID 36346424. S2CID 253396046.
  11. Doskicz, RN, BA, Jewels (2021 թ․ դեկտեմբերի 23). «How to Create Your Own Hybrid Closed-Loop Insulin Pump System». GoodRx Health. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Boise, Michelle. «The Guide to DIY Looping». Beyond Type 1 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  13. Jennings, Peter; Hussain, Sufyan (2020 թ․ սեպտեմբեր). «Do-It-Yourself Artificial Pancreas Systems: A Review of the Emerging Evidence and Insights for Healthcare Professionals». Journal of Diabetes Science and Technology (անգլերեն). 14 (5): 868–877. doi:10.1177/1932296819894296. ISSN 1932-2968. PMC 7753866. PMID 31847570.
  14. «OpenAPS». 2015 թ․ փետրվարի 4.
  15. «Loop». 2023 թ․ փետրվարի 2.
  16. «AndroidAPS». 2023 թ․ փետրվարի 2.
  17. «Luna Diabetes». www.lunadiabetes.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  18. «CE certification is halfway!». inreda diabetic. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. Blauw, 2020
  20. «Kunstmatige alvleesklier: meer vrijheid voor mensen met diabetes type 1». Menzis. 2020 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  21. diabetestype1 (2021 թ․ հուլիսի 13). «Nieuw onderzoek naar de kunstalvleesklier mogelijk dankzij grote subsidie». diabetestype1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. Gingras V, Taleb N, Roy-Fleming A, Legault L, Rabasa-Lhoret R (2018 թ․ փետրվար). «The challenges of achieving postprandial glucose control using closed-loop systems in patients with type 1 diabetes». Diabetes, Obesity & Metabolism. 20 (2): 245–256. doi:10.1111/dom.13052. PMC 5810921. PMID 28675686.
  23. Uduku C, Oliver N (2017 թ․ հոկտեմբեր). «Pharmacological aspects of closed loop insulin delivery for type 1 diabetes». Current Opinion in Pharmacology. 36: 29–33. doi:10.1016/j.coph.2017.07.006. hdl:10044/1/60321. PMID 28802779.
  24. Graf A, McAuley SA, Sims C, Ulloa J, Jenkins AJ, Voskanyan G, O'Neal DN (2017 թ․ մարտ). «Moving Toward a Unified Platform for Insulin Delivery and Sensing of Inputs Relevant to an Artificial Pancreas». Journal of Diabetes Science and Technology. 11 (2): 308–314. doi:10.1177/1932296816682762. PMC 5478040. PMID 28264192.
  25. Apablaza P, Soto N, Codner E (2017 թ․ մայիս). «[From insulin pump and continuous glucose monitoring to the artificial pancreas]». Revista Médica de Chile. 145 (5): 630–640. doi:10.4067/S0034-98872017000500011. PMID 28898340.
  26. Health, Center for Devices and Radiological. «Artificial Pancreas Device System - What is the pancreas? What is an artificial pancreas device system?». www.fda.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  27. Elleri D, Dunger DB, Hovorka R (2011 թ․ նոյեմբեր). «Closed-loop insulin delivery for treatment of type 1 diabetes». BMC Medicine (անգլերեն). 9 (1): 120. doi:10.1186/1741-7015-9-120. PMC 3229449. PMID 22071283.
  28. 28,0 28,1 28,2 «The Miracle of an Artificial Pancreas» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  29. Կաղապար:ClinicalTrialsGov
  30. Կաղապար:ClinicalTrialsGov
  31. 31,0 31,1 31,2 31,3 «Israeli and French Biotech Companies Partner to Fight Diabetes With Bio-Artificial Pancreas». CTECH - www.calcalistech.com. 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  32. «MailPan ® BioArtificial Pancreas | Defymed, advanced therapies inspired for you». Defymed (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  33. «Innovative Medical Devices for the Treatment of Diabetes, Defymed Strengthens Its Position as a Worldwide Leader» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  34. «What Does JDRF Stand For?». JDRF Canada (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  35. «Kadimastem - Stem Cell to Cure Diseases». www.kadimastem.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  36. «Diabetes - Kadimastem». www.kadimastem.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  37. 37,0 37,1 «PEC‐Encap™ (VC-01™)». Viacyte, Inc. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  38. «Home». Viacyte, Inc. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  39. 39,0 39,1 Schulz TC (2015 թ․ օգոստոս). «Concise Review: Manufacturing of Pancreatic Endoderm Cells for Clinical Trials in Type 1 Diabetes». Stem Cells Translational Medicine. 4 (8): 927–31. doi:10.5966/sctm.2015-0058. PMC 4511151. PMID 26062982.
  40. Inc., ViaCyte. «Two-year Data from ViaCyte's STEP ONE Clinical Trial Presented at ADA 2018». www.prnewswire.com (Press release) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite press release}}: |last= has generic name (օգնություն)
  41. «Artificial Pancreas and FDA–The Latest». JDRF. 2011 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2024-04-14-ին. Վերցված է 2024-04-25-ին.
  42. KMorandi says (2017 թ․ օգոստոսի 10). «Insurers can profit while improving the lives of people with type 1 diabetes». STAT. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  43. Hurley, Dan (24 December 2014) [1] WIRED Magazine, Diabetes Patients Are Hacking Their Way Toward a Bionic Pancreas
  44. «NHS England » NHS rolls out artificial pancreas in world first move». www.england.nhs.uk. Վերցված է 2024 թ․ ապրիլի 11-ին.