Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Abbott Laboratories' FreeStyle ԳՇՄ։ Սենսորը ֆիքսված է բազուկի հետին շրջանում, իսկ ընդունիչը նկարում ձեռքին բռնած սարքն է, որը ցույց է տալի ստվյալ մարդու արյան գլյուկոզայի մակարդակը։

Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգ (ԳՇՄ), սարք, որն օգտագործվում է արյան մեջ անդադար գլյուկոզայի քանակը որոշելու համար։ Այն հիմնականում օգտագործում են առաջին, երկրորդ և այլ տիպերի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ։ Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգը բաղկացած է երեք հիմնական մասերից։ Առաջինը՝ փոքրիկ էլեկտրոդն է, որը մտած է մաշկի հաստության մեջ, երկրորդը՝ հաղորդիչն է, որը ինֆորմացիան գրանցում և ուղարկում է կանոնավոր պարբերությամբ (ամեն 1-15 րոպեն մեկ) և երրորդը՝ կարդացող սարքը, որը ստանում է հաղորդիչի ուղարկած ինֆորմացիան։ Կարդացող սարքի փոխարեն այժմ շատերը օգտագործում են հեռախոս։ Ներկայումս օգտագործվող ԳՇՄ-ները աշխատում են ֆերմենտային տեխնոլոգիայի հիման վրա, ըստ որի՝ էլեկտրոդը փոխազդում է ինտերստիցյալ հեղուկի հետ և առաջացնում հոսանք։ Այս էլեկտրական հոսանքը՝ որը համապատասխանում է կոնկրետ գլյուկոզայի կոնցենտրացիայի, ընդունվում է հաղորդիչի կողմից և ուղարկվում դեպի ընդունիչ, որը արդեն արտացոլում է գլյուկոզայի կոնցենտրացիան[1]։

Ավանդական մատծակիչով արյան գլյուկոզայի որոշման մեթոդը ցույց է տալիս գլյուկոզայի մակարդակը միայն տվյալ պահին։. ԳՇՄ-ն թույլ է տալիս չափել արյան գլյուկոզան ցանկացած պահի։Որոշ ԳՇՄ-ներ ժամանակ առ ժամանակ կարելի է ճշգրտել ավանդական մատծակիրի եղանակով[2][3]։ ԳՇՄ-ն առավել ժամանակակից տեխնոլոգիա է, որը բավականին հեշտացնում է շաքարային դիաբետով մարդկանց կյանքը։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ԳՇՄ-ն կրճատում է հիպոգլիկեմիայի ժամանակը և ցածրացնում է գլիկոլիզացված հեմոգլոբինը ։ Քոքրեյնի վերանայումները (անգլ.՝ Cochrane systematic review) պարզել են, որ կան սահմանափակ և վիճարկելի ապացույցներ կապված ԳՇՄ-ի արդյունավետության հետ երեխաների համար, մեծահասակների կամ հիվանդների համար, որոնց դիաբետը վատ վերահսկողության տակ է[4]։ Այնուամենայնիվ, ԳՇՄ-ները իջեցնում են հեմոգլոբին A1c-ի մակարդակը։ Կան կարևոր սահմանափակումներ․ ԳՇՄ-ը հիպոգլիկեմիայի նկատմամբ բավական զգայուն չեն, որը՝ շաքարային դիաբետի բուժման կարևոր մասն է կազմում[5]։ Սա բավական խնդրահարույց է, քանի որ, որոշ ԳՇՄ-ներ ունեն ազդանշան ուղարկելու հնարավորություն հիպոգլիկեմիայի ժամանակ և մարդիկ հենվում են այդ ազդանշանի վրա, անտեսելով իրենց թվացող, բայց իրական հիպոգլիկեմիան։ Քոքրեյնի վերանայումները նույնպես հաստատել են, որ ԳՇՄ-ները չեն ցածրացնում հիպոգլիկեմիայի կամ կետոացիդոզի[4] հավանականությունը։ Մյուս սահմանափակումը կապված է այն բանի հետ, որ ԳՇՄ-ն չափում է գլյուկոզայի մակարդակը ինտերստիցիալ հեղուկում և այդ պատճառով կարդացող սարքի էկրանին արտացոլվում է 5-20 րոպե առաջ արյան մեջ եղած գլյուկոզան[6]։

Flash գլյուկոզայի մոնիթորինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Freestyle Libre ԳՇՄ-ն ստողծվել է Abbott Diabetes Care-ի կողմից 2015 թվականին, որը միանգամյա օգտագործման սենսոր է, բայց գործարանը դեմ էր ավանդական մատծակիչով չափված թվով այն կարգաբերելուն։ Սոնսորը իր գրանցումները պահպանում է մինչև 8 ժամ, սակայն կարդացող սարքը կարող է պահպանել առավել երկար ինֆորմացիա, անգամ ամիսներով կարող է պահպանել գլյուկոզազի մակարդակը տարբեր օրերի։ Այսինքն առավոտյան արթնանալիս կարելի է սենսորի 8 ժամ պահպանած ինֆորմացիան մեկ հպումով փոխանցել հեռախոսին։ Ինֆորմացիան Freestyle Լibre 1-ի դեպքում փոխանցվում է կարդացող սարքին NFC ալիքների միջոցով, իսկ Freestyle Լibre 2,3-ը կարող են առանց կարդացող սարքը սենսորին մոտեցնելու ուղարկել ինֆորմացիան Bluetooth-ի միջոցով։

Աշխարհում շատ երկրներ անվճար տրամադրում են դիաբետիկներին Freestyle Լibre սենսորներ ամսական 2 հատ։

Freestyle Լibre 3-ը տարբերվում է Freestyle Լibre 2-ից առավել փոքր չափսերով և առավել ճշգրիտ կատարած չափումներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Continuous glucose monitoring: A review of the technology and clinical use»։ Diabetes Research and Clinical Practice 133: 178–192։ November 2017։ PMID 28965029։ doi:10.1016/j.diabres.2017.08.005 
  2. «Continuous Glucose Monitoring»։ Hormone Health Network։ Endocrine Society։ November 2017։ Արխիվացված է օրիգինալից 22 December 2017-ին։ Վերցված է 24 August 2018 
  3. «First CGM system without ‘finger stick’ calibration approved for adults with diabetes»։ www.healio.com (անգլերեն)։ Վերցված է 2022-12-12 
  4. 4,0 4,1 «Continuous glucose monitoring systems for type 1 diabetes mellitus»։ The Cochrane Database of Systematic Reviews 1 (2): CD008101։ January 2012։ PMC 6486112 ։ PMID 22258980։ doi:10.1002/14651858.CD008101.pub2 
  5. «Non-invasive and minimally invasive glucose monitoring devices: a systematic review and meta-analysis on diagnostic accuracy of hypoglycaemia detection»։ Systematic Reviews 10 (1): 145։ May 2021։ PMC 8111899 ։ PMID 33971958 ։ doi:10.1186/s13643-021-01644-2 
  6. «Glucose: Continuous Glucose Monitoring»։ Cleveland Clinic։ Վերցված է 24 August 2018