Արթուր Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Նազարյան | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Parliament of Lebanon? |
Կուսակցություն | Armenian Revolutionary Federation? |
Արթուր Նազարյան (1951, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ գործարար և պատգամավոր։
Նազարյանը եղել է Էներգետիկայի նախարարության ազգային միասնության կառավարությունում՝ Սալամ Թամմամի վարչապետությամբ։ Նա բարձր նախարարական պաշտոններ է զբաղեցրել երկու պետական գերատեսչություններում՝ 1998-2000 թվականներին բնապահպանության և զբոսաշրջության ոլորտում[1][2]։ 2009 թվականի ընտրություններում նա ընտրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու։ Նազարյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազարյանը խնվել է 1951 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Բարձրագույն կրթություն է ստացել ԱՄՆ-ում։ Կրթությունը ավարտել է 1973 թվականին և ստացել է տեքստիլ ինժեների որակավորում։ Աշխատում է առևտրի և արդյունաբերության ոլորտում և Պարսից ծոցում մի քանի ընկերությունների սեփականատեր է։ 1998 թվականին Սելիմ Հոսի կողմից նշանակվել է Զբոսաշրջության և շրջակա միջավայրի նախարար։ Նազարյանը խորհրդարանի անդամ է ընտրվել 2009 թվականին։ Այժմ նա Էներգետիկայի և ջրի նախարարն է։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազարյանը ամուսնացած է Թամար Քալաջյանի հետ։ Նրանք ունեն երեք որդի՝ Հարի, Ալեքս և Փիթեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Migliorino, Nicola (2008). (Re)constructing Armenia in Lebanon and Syria: Ethno-Cultural Diversity and the State in the Aftermath of a Refugee Crisis. Berghahn Books. էջ 190. ISBN 978-1-84545-352-7. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
- ↑ Goldstone, Patricia (2001). Making the World Safe for Tourism. Yale University Press. էջ 181. ISBN 978-0-300-08763-5. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.