Jump to content

Արդյունաբերական հասարակության ավարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմուտքի զարգացած երկրներում Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո սկսվել է արդյունաբերական հասարակության ավարտական փուլը։ Արևմուտքի արդյունաբերական երկրների տնտեսության որակական բարելավման գործում կարևոր դեր խաղաց նրանց տնտեսական միասնացման գործընթացը։ Արևմուտքի հետպատերազմյան տնտեսական զարգացման արդյունքում արմատապես վերափոխվեց կապիտալիստական հասարակությունը։ Դրանում անհերքելի է առաջին հերթին գիտատեխնիկական հեղափոխության ազդեցությունը։ Ընդունված է համարել, որ 1970-ական թվականների սկզբներին Արևմուտքի գերզարգացած երկրներում ավարտվում է քաղաքակրթական զարգացման պատմության արդյունաբերական փուլը։ Հետպատերազմյան առաջին խոշոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը(1974-1975 թթ.) մեծ վնաս հասցրեց ոչ միայն գերտերություն ԱՄՆ-ին, այլև «տնտեսական հրաշք» իրականացրած երկրներին՝ Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա։ Այս և հաջորդ խոշոր ճգնաժամի (1980-1982 թթ.) հաղթահարումը ապահովեց Արևմուտքի առաջատար երկրների վերջնական անցումը զարգացման նոր փուլ։

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.