Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական , Հայաստանի Հանրապետության դատա- դատախա-քննչական, արդարադատության և իրավապահ համակարգում շնորհվող բարձրագույն դասային աստիճան, որը բարձր է «արդարադատության առաջին դասի խորհրդական» դասային աստիճանից և ցածր է «արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական» դասային աստիճանից։ Աստիճանը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Աստիճանը մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի, կայազորի զինվորական դատախազի, գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոններին համապատասխանող դատախազության դասային աստիճանների վերին սահմանն է։
2008 թ. հունվարի 1-ից 2014 թ. հունիսի 28-ը աստիճանը շնորհվում էր նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ այն բարձրագույնն էր (բարձր «արդարադատության առաջին դասի խորհրդական» դասային աստիճանից)։ 2014 թ. հունիսի 28-ից ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում շնորհվում են սպայական հատուկ կոչումներ։
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականների ցանկ