Jump to content

Արբանյակային կատալոգի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արբանյակային կատալոգի համարը (անգլ.՝ Satellite Catalog Number, SCN, նախկինում կոչվում էր ՆՈՐԱԴ-ի համար (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանություն, անգլ.՝ North American Aerospace Defense, NORAD) կամ USSPACECOM օբյեկտի համար) հաջորդական իննանիշ թիվ, որը նշանակվում է Միացյալ Նահանգների տիեզերական հրամանատարության կողմից (USSPACECOM) արձակման արդյունքում Երկրի ուղեծրում գտնվող կամ այնտեղ հայտնաբերված բոլոր արհեստական օբյեկտներին, ներառյալ նրանց, որոնք արդեն դուրս են եկել Երկրի ուղեծրից[1]։ Առաջին կատալոգավորված օբյեկտը՝ կատալոգի համար 1-ը հանդիսանում է Սպուտնիկ-1կրող հրթիռը, իսկ Սպուտնիկ-1 արբանյակի համարն է 2[2]։

Օբյեկտները, որոնք կարճ ժամանակով են գտնվել ուղեծրում կամ ուղեծիր դուրս չեն եկել չեն հաշվառվում[3]։ Կատալոգում գրանցված օբյեկտի նվազագույն չափը 10 սանտիմետր տրամագիծ է[4]։ 2023 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ կատալոգը ներառում էր 58010 օբյեկտներ, այդ թվում՝ 16645 արբանյակներ, որոնք ուղեծիր էին արձակվել 1957 թվականից ի վեր, որոնցից 8936-ը դեռ ակտիվ էին[5]։ Օբյեկտներից 25717-ին իրականացվում է անընդհատ հետևում, իսկ 2055-ը կորած են[6]։ Բացի այդ, USSPACECOM-ը նաև հետևում էր 16600 վերլուծական օբյեկտների[7]։ Վերլուծական օբյեկտները փոփոխականորեն հետևվում են և նրանց կազմը անընդհատ թարմացվում է, ուստի դրանց կատալոգի համարները և կազմությունը չեն հրապարակվում։ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ԵՏԳ-ի գնահատմամբ, գոյություն ունեն շուրջ 36,500 կտոր պտտվող բեկորներ, որոնք բավականաչափ մեծ են USSPACECOM-ի կողմից հետևելու համար[8]։

Հիմնական հաշվառված օբյեկտներին վերագրվում է 1-ից մինչև 69999[9] կամ 99999-ից բարձր համարներ։

ԱՄՆ Տիեզերական հրամանատարությունը հրապարակում է կատալոգը space-track.org կայքում[10]։

Սկզբում կատալոգը վարում էր ՆՈՐԱԴ-ը։ 1985 թվականից սկսած USSPACECOM-ին հանձնարարվել էր հայտնաբերել, հետևել, բացահայտել և պահպանել Երկրի ուղեծրի բոլոր մարդու կողմից ստեղծված օբյեկտների կատալոգը[11]։ 2002 թվականին USSPACECOM-ը կազմալուծվեց և միացվեց Միացյալ Նահանգների ռազմավարական հրամանատարությանը (USSTRATCOM): Հետագայում, USSPACECOM-ը վերականգնվել է 2019 թվականին[12]։

Մինչև 2020 թվականը կատալոգի համարը սահմանափակվում էր հինգ նիշով։ 2020 թվականին Space-Track-ը սկսեց տվյալների տրամադրումը CCSDS OMM (Orbit Mean-Elements Message) ձևաչափով, ինչը կատալոգի առավելագույն հնարավոր թիվը հասցրեց 999,999,999-ի[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kelso, T.S. (1998 թ․ հունվար). «Frequently Asked Questions: Two-Line Element Set Format». Satellite Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  2. «SL-1 R/B Satellite details 1957-001A NORAD 1». Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  3. «Frequently Asked Questions». Space-Track.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին. «Q: What criteria are used to determine whether an orbiting object should receive a catalogue number and International Designation? A: We must be able to determine who it belongs to, what launch it correlates to, and the object must be able to be maintained (tracked well).»
  4. «Frequently Asked Questions». Space-Track.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին. «10 centimeter diameter or "softball size" is the typical minimum size object that current sensors can track and 18th Space Control Squadron maintains in the catalog.»
  5. Kelso, T.S. «SATCAT Boxscore». CelesTrak. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Kelso, T.S. «TLE History Statistics». CelesTrak. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Space-Track.org Space Scoreboard». Space-Track.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Space debris by the numbers». ESA. 2023 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. «Conjunction Summary Message Guide» (PDF). space-track.org. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  10. «USSTRATCOM expands SSA data on Space-Track.org». Air Force Space Command. 2018 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  11. «Small Satellite Debris Catalog Maintenance Issues» (PDF). NASA. 1991 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  12. «US Policy and Capabilities on SSA» (PDF). Secure World Foundation. 2019 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. @SpaceTrackOrg (November 25, 2020). «The satellite catalog is growing faster than ever» (Թվիթ). Վերցված է 1 December 2020-ին – via Թվիթթեր.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]