Արամ Ս. Հարությունյան
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արամ Ս. Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1983) և Երևանի պետական համալսարան (1980) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Արամ Սերգեյի Հարությունյան (փետրվարի 18, 1958, Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մանկավարժի ընտանիքում։
- 1975 թ. ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը.
- 1975 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և, 1980 թ.-ին գերազանցությամբ ավարտել այն։
- 1980 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա և գործուղվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան։
- 1983 թ. ավարտել է ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-2008 թթ.-ին դասավանդել է ԵՊՀ-ում։ Ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 թվականից զբաղվում է քաղաքականությամբ։
- 1988 թվականից անմիջականորեն մասնակցել է Ղարաբաղյան գոյամարտին` մասնավորապես կենսական նշանակություն ունեցող Լաչինի ինքնապաշտպանական մարտերին, ազատագրմանը և ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը։
- 1991-99 թթ. եղել է ԱԻՄ-ի անդամ։
- 1996-99 թթ. եղել է ԱԻՄ-ի Խորհրդարանի խոսնակ։
- 1998-99 թթ. եղել է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ։
- 1999 թ. ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ԱԻՄ-ի համամասնական ցուցակում երկրորդն էր։
- 1999 թ. նոյեմբերին հեռացվել է ԱԻՄ-ից
- 2000 թ. ապրիլին մի խումբ համախոհների հետ հիմնել է «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, որի նախագահն է մինչ այսօր։
- 2003 և 2008 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։
- 2007 թ. «Ազգային համաձայնություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցեց։
- 2008 և 2009 թթ. եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
- 2013 թ. առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։