Ավրորա (հուշարձան, Կրասնոդար)
«Ավրորա» հուշարձան | |
---|---|
«Ավրորա» հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կրասնոդար |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Ավրորա» հուշարձան (ռուս.՝ Памятник «Аврора»), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, ապագայի հանդեպ լուսավոր հավատի խորհրդանիշ։
Հուշարձանը գտնվում է ք. Կրասնոդար, Կրասնայա փողոց, 169 հասցեով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավրորա» հուշարձանը Կրասնոդարում տեղադրված է նույնանուն կինոթատրոնի շենքի մոտ։ Ավելի վաղ այդ տեղում եղել է հինավուրց գերեզմանաբլուր։ Քանդակը բացվել է 1967 թվականին, պատրաստվել է Կրասնոդարի գեղարվեստաստեղծագործական արտադրական միավորման վարպետների կողմից՝ Խորհրդային իշխանության 50-ամյակի պատվին[1]։ Քանդակը պատրաստել են քանդակագործ Իվան Շմագունը, ճարտարապետ Եվգենի Լաշուկը, քանդակը դրոշմել է Ա. Մորովը։ Համալիրի նախագծի հեղինակն է Յուժգիպրոկոմունստրոյ ինստիտուտի Սոչիի մասնաճյուղի ճարտարապետ Ե. Սերդյուկովը[1][2]։
Խորհրդային իշխանության տարիներին հուշարձանի պատվանդանի վրա արված էր մինչև մեր օրերը չպահպանված հետևյալ գրությունը. «Իշխանությունը՝ խորհուրդներին, խաղաղությունը՝ ժողովուրդներին»[1][2]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը կայացել է 1967 թվականի մայիսի 7-ին։
Հուշարձանը պատկերում է կարմիրբանակային մարտիկ աղջկա, որի հագին գոտին կապած շինել է, իսկ մեջքին՝ հրացան։ Դեպի վեր բարձր պարզած աջ ձեռքում Ավրորան պահում է աստղը, որը համարվում է երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի խորհրդանիշ[1]։ Աղջկա մազերը քամուց երերվում են։ Արձանի հարևանությամբ կառուցված է շատրվան։
Երկրամասի գործադիր կոմիտեի 1975 թվականի թիվ 63В որոշմամբ հուշարձանը դասվել է արվեստի հուշարձանների թվին[3]։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կռածո ալյումինից պատրաստված «Ավրորայի» բարձրությունը 14 մետր է, իսկ պատվանդանի հետ արձանի ընդհանուր բարձրությունը՝ 16,8 մետր[1][2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ավրորա» հուշարձանը և «Ավրորա» կինոթատրոնը
-
Համալիրի և կինոթատրոնի տեսքը հեռվից
-
Հուշարձանի դրվագ
-
Հուշարձանի դրվագ. Ավրորայի ձեռքի աստղը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Памятник «Аврора»». Վերցված է 2018 թ․ մայիս-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 «Монумент «Аврора»».
- ↑ «Скульптура «Аврора»». Վերցված է 2018 թ․ մայիս-ին.