Ավտոտրանսֆորմատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոտրանսֆորմատոր, տրանսֆորմատորի տարատեսակ, ունի մեկ փաթույթ մեկ կամ մի քանի լարաճյուղով։

«Իջեցնող» ավտոտրանսֆորմատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իջեցնող» ավտոտրանսֆորմատորների մուտքային լարումը (էլեկտրական ցանցի լարումը) տրվում է ամբողջ փաթույթին, իսկ ելքային լարումը (բեռնվածքը) վերցվում է լարաճյուղի և փաթույթի ծայրային արտանցիչներից մեկի միջև ընկած գալարներից։

«Բարձրացնող» ավտոտրանսֆորմատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարձրացնող» ավտոտրանսֆորմատորներում ցանցն ու ՜բեռնվածքը միացվում են համապատասխանաբար փաթույթի մի մասին և ամբողջ փաթույթին։

Պարզագույն չկարգավորվող ավտոտրանսֆորմատորներին հաճախ միացնում են սառնարանները, փոշեծուծները ևն լարումը 127 Վ-ից մինչև 220 Վ բարձրացնելու կամ, հակառակը, իջեցնելու համար։

Ռադիոընդունիչների և հեռուստացույցների սնման համար օգտագործում են ավելի բարդ, կարգավորելի ավտոտրանսֆորմատորներ՝ լարման աստիճանական կամ սահուն փոփոխումով։ Անհրաժեշտ լարման հաստատումը ստուգելու նպատակով կարգավորելի ավտոտրանսֆորմատորները սովորաբար ունենում են վոլտաչափ կամ լարումների սանդղակ՝ կարգավորող բռնակի ցուցիչով։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոտրանսֆորմատորները օգտագործելիս հարկավոր է հիշել, որ թե ամբողջ փաթույթը, թե նրա մասերը էլեկտրականապես միացած են ցանցին, ուստի ավտոտրանսֆորմատորների հաղորդալարերին ու արտանցիչներին դիպչելը վտանգավոր է։

Չպետք է «ավտոտրանսֆորմատոր» հասկացությունը շփոթել «ավտոմատ տրանսֆորմատոր» ոչ ճիշտ արտահայտության հետ, ինչպես առօրյա գործածության մեջ սխալմամբ անվանում են լարման կայունարարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։