Ավանդ (ֆինանսներ)
Ավանդը որոշակի կազմակերպությունում դրամական միջոցների (կամ դրան համարժեքներ) ներդրումն է։ Առավել հաճախ ավանդը ներդրվում է ֆինանսական հաստատություններում, օրինակ բանկում։
Հայաստանում ավանդներ կարող են ընդունել միայն բանկերը։ Բանկային ավանդն անձին տրամադրված դրամական միջոցներն են, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բանկային ավանդի պայմանագրի համար սահմանված պահանջներին։ Ավանդատուն չի ստանձնում ավանդի օգտագործման ռիսկերը այն չի տրամադրվում գույքային իրավունքնեի ձեռքբերման կամ որպես վարձակալական վճար, այն աշխատանքի, ծառայության կամ պարտավորության դիմաց հատուցման միջոց չէ[1]։
Ավանդը հանդիսանում է վարկ կամ փոխառություն այն կողմի (անձի կամ կազմակերպության) համար, որը այն ներգրավել է։ Այն կարող է հետ վերցվել (հանվել) ավանդի ժամկետի մեջ լինելու ընթացքում՝ կնքված պայմանագրի համաձայն, փոխանցվել որևէ այլ կողմի կամ երկարաձգվել։
Ավանդները սովորաբար հանդիսանում են բանկերի ֆինանսավորման հիմնական աղբյուր։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցպահանջ ավանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցպահանջ ավանդը ավանդի տեսակ է, որը կարող է հանվել կամ այլ կերպ դեբետագրվել կարճ ծանուցման ժամանակ։ Այն չունի ֆիքսված ժամկետ, ուստի ավանդ ներդնողը կարող է հետ կանչել ավանդը իրեն անհրաժեշտ պահի։ Գործարքային հաշիվները (հայտնի են որպես «ստուգիչ» կամ «ընթացիկ» հաշիվներ՝ կախված երկրից) կարող են օգտագործվել այլ կողմերին վճարման համար, այնինչ խնայողական հաշիվները սովորաբար վճարվում են միայն ավանդատուին կամ այլ բանկային հաշվին և կարող են սահմանափակումներ ունենալ դուրսբերման հաճախականության վրա։ .
Ժամկետային ավանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն խնայողությունները, որոնք բանկում ավանդի տեսքով պահվում են որոշակի ֆիքսված ժամկետով կոչվում են ժամկետային ավանդ։
- Ժամկետային ավանդ, ունի ֆիքսված ժամկետ և ֆիքսված տոկոսադրույք[2]։
- Ֆիքսված ավանդ Հնդկաստանում[3]
- Ավանդի վկայագիր ԱՄՆ-ում և Կանադայում
- Օվերնայթ (Գիշերային վարկավորումը) կատարվում է կեսօրից մինչև հաջորդ օրվա կեսօր, օգտագործվում է հատուկ դրույքաչափ՝ որպես երաշխիք կամ մասնակի վճարում։ Այս տեսակ ավանդով կատարվում է բաների կարճաժամկետ դեֆիցիտի ֆինանսավորում։
Հատուկ ավանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար բանկում ավանդադրված ցանկացած գումար դառնում է բանկի սեփականությունը, որի դիմաց, հետագայում, բանկը պարտավոր է վերադարձնել նույն դրամական արժեքը, բայց ոչ նույն գումարը։ Սա ֆրակցիոն-պահուստային բանկային գործունեության հիմքն է, քանի որ բանկը կարող է իրեն պատկանող գումարը որպես փոխառություն տրամադրել՝ այն դեպքում, երբ ունի պարտավորություն ավանդատուների առաջ։ Հատուկ ավանդն այն ավանդն է, որը կատարվում է ավանդը բանկի ակտիվներից առանձին պահելու պայմանով, որպեսզի նույն ակտիվի վերադարձը հնարավոր լինի։ Պահատուփերում պահվող իրերը հատուկ ավանդների օրինակներ են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հոդված 5. Բանկային ավանդ (06.09.2024). ««ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք». www.arlis.am. Վերցված է 2024-09-06-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ term deposit, Investopedia, accessed 2012-05-14.
- ↑ [1], Deposit your trust in Fixed Deposits, siliconindia.com