Ապաշխարության սեր
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Թվական | 2003 |
Ռեժիսոր | Վասիլի Պանին |
Սցենարի հեղինակ | Վասիլի Պանին |
Դերակատարներ | Anastasiya Kolpikova?, Լյուդմիլա Խիտյաևա, Իրինա Սկոբցևա, Յուրի Սոլոմին, Լև Դուրով, Մարիա Գլազկովա Վլադիմիրովնա և Ռաիսա Ռյազանովա |
«Ապաշխարության սեր» (ռուս.՝ «Покаянная любовь»), 2003 թվականի ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Պանինը Լև Տոլստոյի «Դևը» պատմվածքի վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ և ամուրի բարին Եվգենի Իրտենևը գալիս է իր այրի մոր մոտ՝ կալվածքով զբաղվելու։ Որպեսզի մենակ չլինի, նա խնդրում է գյուղի ծեր կավատին իրեն ծանոթացնել ինչ-որ միայնակ երիտասարդ այրի կնոջ հետ ծանոթացնել։ Նա սկսում է հանդիպել գեղջկուհի Ստեպանիդայի հետ՝ նրանցից մեկի, ում ժողովուրդը անվանում է «ծղոտե այրիներ». ամուսինը ծառայում է որպես կառապան քաղաքում, իսկ նա մենակ է ապրում գյուղում։ Շուտով Իրտենևը ամուսնանում է հարևան ազնվական աղջկա՝ Լիզայի հետ, որը գեղեցիկ, խելացի, համեստ աղջիկ է։ Ամուսնանում է սիրելով, բայց նա շարունակում է ձգտել է դեպի անառակ գյուղացի կինը։ Վերջինս նույնպես լրջորեն սիրահարվել է բարինին, և չնայած ամուսինը վերադարձել է քաղաքից, նա գաղտնի հանդիպումներ է փնտրում Իրտենևի հետ, որը չի կարող դիմակայել մեղավոր գայթակղությանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Լիրչիկով – Եվգենի Իրտենև
- Անաստասիա Կոլպիկովա – Ստեպանիդա
- Իրինա Սկոբցևա – Մարիա Պետրովնա Իրտենևա
- Լյուդմիլա Խիտյաևա – Վարվառա Ալեքսեևնա Աննենսկայա
- Յուրի Սոլոմին – Ռոման Սավվիչ
- Լև Դուրով – Դանիլա
- Մարիա Գլազկովա – Լիզա Անենսկայա
- Ռաիսա Ռյազանովա – դայակ Դունյաշա
- Ալեքսանդր Պյատկով – Դումչին, ձիաբուծարանի տեր
- Ալեքսանդր Վերշինին – Սիդոր Պեչնիկով
- Գրիգորի Դունաև – Տիխոն Զախարովիչ, կարգադրիչ
- Իվան Տյուրին – Սիդորի հայրը
- Օլգա Իսակինա – Սիդորի մայրը
- Վանյա Տոլստոյ – Իրտենևի որդին
- Իրինա Ֆեդորովնա – լվացարարուհի
- Յուրի Եգորով – պանդոկի մատուցող
- Վյաչեսլավ Կուզնեցով – քահանա
- Արամ Գրիգորյան – գնչու բարոն
- Իրինա Եֆրեմովա – երիտասարդ գնչուհի
- Օլեգ Խաբալով – ծեր գնչու
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Լև Տոլստոյի Յասնայա Պոլյանա դաստակերտում, առանձին տեսարաններ՝ Բոգորոդիցկի դաստակերտում[1]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգետ Սերգեյ Կուդրյավցևը ֆիլմը գնահատել է նվազագույն միավորով՝ տալով 10 հնարավորից 1 միավոր[2]։ Գրախոսություններից մեկում ֆիլմը բնութագրվել է որպես սիրողական մակարդակով նկարահանված, հին սև-սպիտակ ֆիլմեր հիշեցնող, անհեթեթության աստիճանի միամիտ[3]։ Միևնույն ժամանակ, դերասանուհի Լյուդմիլա Խիտյաևան, որը խաղացել է ֆիլմում, հարցազրույցներից մեկում նշել է նկարահանումների շտապողականության և ռեժիսուրայի ցածր մակարդակի մասին. դերասաններին ժամանակ չի տրվել փորձերի և նույնիսկ դերերի տեքստերը անգիր անելու համար[4]։
Փառատոներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 «Միասին»- IV հեռուստակինոֆորում - «Դերասանական աշխատանքի համար» մրցանակ դերասանուհի Անաստասիա Կոլպիկովային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Снят фильм по мотивам повести Льва Толстого «Дьявол» Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // 71.ru: Тула Онлайн, 8 сентября 2003
- ↑ Только оценки (13 июля 2017 года) Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // На нет и кина нет! — LiveJournal, 13 июля 2017
- ↑ Агнесса Тишайшая — Покаянная любовь или наивность, доходящая до абсурда Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // Московский комсомолец в Туле, 2003
- ↑ Людмила Хитяева Արխիվացված 2023-01-30 Wayback Machine // Всегда со мною, 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татьяна Данилова — Покаянная любовь. Экранизирован малоизвестный рассказ Льва Толстого(չաշխատող հղում) // Гудок, 23 июля 2003
- Агнесса Тишайшая — Покаянная любовь или наивность, доходящая до абсурда // Московский комсомолец, 2003