Jump to content

Ապալեգիտիմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապալեգիտիմացում, իշխանության նկատմամբ հասարակության վստահու­թյան անկում կամ կորուստ։ Ապալեգիտիմացման պատճառներից են.

  1. ժողովրդավարության գաղափարների և սոցիալ-քաղաքական պրակտիկայի հակասությունները.
  2. հասարակության համընդհանուր շահերի և իշխող էլիտայի եսապաշտական շահերի հակասություն­ները.
  3. քաղաքական համակարգում մասնավոր շահերի պաշտպանության մեխանիզմների բացակայությունը.
  4. բազմազգ պետություններում ազգայ­նամոլության, էթնիկական անջատողականության առկայությունը.
  5. հասարակական կյանքի բյուրոկրատացումը և կոռուպցիան, սեփական իշխանության իրավացիության նկատմամբ իշխող ուժերի հավատի կորուստը,
  6. իշխա­նության տարբեր ճյուղերի միջև հակա­սությունների և բախումների առկայութ­յունը և այլն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва