Անտառանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշակման ենթակա անտառանյութեր

Անտառանյութեր, ծառի բնի հատվածներ, որոևք պահպաևել են փայտանյութի ֆիզիկակաև և քիմիակաև կազմը։ Լինում են՝

  • չմշակված
  • մշակված (հիմնականում՝ փշատերև և սաղարթավոր ծառատեսակների)։

Չմշակված անտառանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմշակված (կլոր) անտառանյութերը (գերաններ, կոճղեր և այլն) անտառանյութի մթերման արդյունաբերության արտադրանքն են։ Ստացվում են ճյուղերի հեռացման և ծառի բնի լայևակաև սղոցմաև միջոցով։ Օգտագործվում են շինարարության մեջ, էլեկտրահաղորդման և կապի գծերի հենարաններ (սյուներ) պատրաստելու, նաև ցելյուլոզի, թղթի և քիմիական նյութերի արտադրության համար։

Մշակված անտառանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակված անտառանյութեր (կոճափայտեր, տախտակներ, չորսվակներ, ռանդած ֆաներ, շպոն և այլն) փայտամշակման արդյունաբերության արտադրանքներն են։ Ստացվում են կլոր անտառանյութերի լայնական ու երկայնակաև սղոցման, ռանդմաև, կլպմաև և այլ միջոցևերով։ Ելնելով անտառանյութերի օգտագործման նպատակից՝ նրանց ներկայացվում են միութենական ստանդարտով սահմանված որոշակի պահանջներ։ Այդ ստանդարտներում նշվում են ծառատեսակները, չափսերը, թույլատրելի արատների սահմանային նորմաները ևն։

Հայաստանի անտառները տալիս են սաղարթավոր ծառատեսակների արժեքավոր անտառանյութեր, որոնք գլխավորապես օգտագործվում են կահույքի, պարկետի, ֆաների արտադրության համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лесная энциклопедия: В 2-х т. / Гл. ред. Воробьев Г. И.; Ред. кол.: Анучин Н. А. и др.. — М.: Сов. энциклопедия, 1986. — 631 с., ил. с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառանյութեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 444