Անխելո Սագալ
Քաղաքացիությունը | Չիլի | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1993[1][2][3] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Տալկա (քաղաք), Չիլի | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անխել Նիկոլաս Սագալ Տապիա (իսպ.՝ Ángelo Nicolás Sagal Tapia, ապրիլի 18, 1993[1][2][3], Տալկա (քաղաք), Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, «Պաչուկա» ակումբի և Չիլիի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան։
Ակումբային կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սագալն իր հայրենի քաղաքի «Ռեյնջերս» ակումբի սան է։ 2011 թվականին նա որպես հիմնական կազմի խաղացող իր նորամուտն է նշել Չիլիի առաջնությունում։ Նույն թվականին Անխելն օգնել է ակումբին դուրս գալ բարձրագույն լիգա։ 2012 թվականի մարտի 25-ին «Ուաչիպատոյի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Չիլիի առաջնությունում[4]։ Օգոստոսի 30-ին Չիլիի առաջնությունում «Սան Անտոնիո Ունիդո» ակումբի դեմ խաղում Սագալն առաջին գոլն է խփել «Ռեյնջերսի» կազմում[5]։
2013 թվականի ամռանը Անխելոն համաձայնագիր է ստորագրել «Ուաչիպատոյի» հետ։ Հուլիսի 27-ին «Սանտիագո Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[6]։ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին «Ունիվերսիդադի» դեմ խաղում Սագալն իր առաջին գոլն է խփել «Ուաչիպատոյի» կազմում[7]։
2017 թվականի ամռանը Սագալը տեղափոխվել է մեքսիկական «Պաչուկու» ակումբ։ Հուլիսի 23-ին ՈւՆԱՄ Պումասի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում։ Օգոստոսի 13-ին ՈւԱՆԼ Տիգրեսի դեմ խաղում Անխելոն իր առաջին գոլն է խփել «Պաչուկու» ակումբի կազմում[8]։ Դեկտեմբերի 17-ին աշխարհի ակումբային առաջնության ժամանակ «Ալ Ջազիրա» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել խփած գոլով[9]։
Միջազգային կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում Սագալն իր նորամուտն է նշել Չիլիի հավաքականում[10]։ 2017 թվականի հունվարի 15-ին China Cup 2017 առաջնության ընթացքում Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում Անխելը խփել է իր առաջին գնդակն ազգային հավաքականի կազմում[11]։
2017 թվականին Սագալը դարձել է Ռուսաստանում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի արծաթե մրցանակակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի դեմ խաղին[12]։
Գոլեր Չիլիի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Տարեթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 2017 թվական, հունվարի 15 | Գուանչի Սպորտ Սենթր, Նանյին, Չինաստան | Իսլանդիա | 0:1 | 0:1 | China Cup 2017 |
02. | 2017 հունիսի 2 | Ազգային մարզադաշտ, Սանտյագո, Չիլի | Բուրկինա Ֆասո | 3:0 | 3:0 | Ընկերական հանդիպում |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիլի-Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Рейнджерс Талька VS. Уачипато 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012-03—25.
- ↑ «Рейнджерс Талька VS. Сан-Антонио Унидо 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012-08—30.
- ↑ «Уачипато VS. Сантьяго Уондерерс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013-07—27.
- ↑ «Универсидад Католика VS. Уачипато 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014-10—05.
- ↑ «Пачука VS. УАНЛ Тигрес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-08—13.
- ↑ «Аль-Джазира VS. Пачука 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017-12—17.
- ↑ «Чили VS. США 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015-01—29.
- ↑ «Исландия VS. Чили 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017-01—15.
- ↑ «УНАМ Пумас VS. Пачука 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-07—23.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը sports.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխելո Սագալ» հոդվածին։ |
|