Քսան տարեկանում Դորոշը հեռացել է Մոլդովայի առաջնությունից և տեղափոխվել Լեհաստան, որտեղ անցկացրել է 2,5 տարի։ Լեհաստանից հետո տեղափոխվել է Ադրբեջան։ Ապա մեկ մրցաշրջան անցկացրել է Ռուսաստանի առաջին լիգայում, որտեղ խաղացել է Ուլյանովսկի«Վոլգայի» ակումբում։ Դրանից հետո երկու տարով վերադարձել է ադրբեջանական առաջնություն։ Բքվի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբում խաղալիս դարձել է երկրի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ 2010 թվականի երկրորդ կեսում դարձել է ուկրաինական «Չերնոմորեց» (Օդեսա) ֆուտբոլային ակումբի խաղացող[2]։ 2011 թվականին խաղացել է Ղազախստանի «Իրտիշ» ակումբի կազմում, ապա «Աստանա» ֆուտբոլային ակումբում։
Խաղացել է ադրբեջանական Զաքաթալա քաղաքի «Սիմուրգ» ֆուտբոլային ակումբում։ Հետագայում հանդես է եկել Մոլդովայի առաջնության ակումբներում։