2001 թվականին Գերկը տեղափոխվել է ԲելգիայիԱնդերլեխտ ակումբ։ Ակումբում անցկացրած 5 տարում նա խաղացել է ընդամենը 6 խաղ Բելգիայի առաջնությունում։ 2006 թվականին վաճառվել է Թվենթե ակումբին։ 2007 թվականին Գաջի Գաջիևը հրավիրել է նրան Սատուրն ակումբ։ 2008 թվականին Սատուրն երիտասարդական ակումբում անցկացրել է 9 խաղ և խփել մեկ գոլ Շիննիկայի դարպասին։ 2009 թվականի մարտին կնքել է պայմանագիր Ուրալ ակումբի հետ։ 2011 թվականին տեղափոխվում է Մորդովիայի կազմ։ Մորդովայի կազմում եղել է 2011/12 ՖԱԼ առաջնության հաղթող։ 2012-2013 թվականներին նորից հանդես է եկել Ուրալում[3]։ 2014 թվականին Տամբով ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Անատոլի Գերկի հետ։ 2015 թվականից հանդես է եկել Սվերդլովսկի շրջանի առաջնությունում Սևերսկի Տրուբնիկի կազմում։
Ընդունել է Եվրոպայի պատանեկան առաջնության (մինչև 16 տարեկան) հրավերը, մրցության ընթացքում Թուրքիայի հավաքականի դարպասին (1:0) խփել է միակ գոլը հավաքականի կազմում։