Անահիտ (անուն)
Արտաքին տեսք
Անահիտ (արևմտահայերեն թարգմանությունը և արտասանությունը՝ Անահիդ), հայկական դիցարանում Անահիտը հանդիսանում է մայրության, պտղաբերության, իմաստության և ջրի աստվածուհի։
Անահիտը նաև պարսկական աստվածուհի է, առավել հայտնի է Անահիտ/Անահիդ տարբերակով։
Անահիտ կամ Անահիդ իգական անձնանունը հայ ժողովրդի մեջ բավականին տարածված է։
Հին ժամանակներում Անահիտ անունը հատուկ էր աստվածուհուն, վերջին շրջանում դարձել է սովորական իգական անուն և համարվում է հայերի ազգային անուններից մեկը[1]։
Անահիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անահիդ Աճեմյան (ծնվել է 1924 թվականին), ամերիկահայ ջութակահարուհի։
Անահիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անահիտ Բախշյան (ծնվել է 1947 թվականին), հայ քաղաքական գործիչ
- Անահիտ Գասպարիան (ծնվել է 1986 թվականին), առավել հայտնի որպես Անա Գասպարիան, հայ-ամերիկացի հաղորդավարուհի, պրոդյուսեր։ Վարում է The Young Turks հաղորդումը։
- Անահիտ Ներսիսյան (ծնվել է 1954 թվականին), հայ դաշնակահարուհի։
- Անահիտ Սահինյան (1917-2010), հայ գրող։
- Անահիտ Ցիցիկյան (1926–1999), հայ ջութակահարուհի