Ամենափոքր ընդհանուր հայտարար
Մաթեմատիկայում ամենափոքր ընդհանուր հայտարարը կոտորակների բազմության հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։ Այն հեշտացնում է կոտորակների գումարման, հանման և համեմատության գործողությունները։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտորակների բազմության ամենափոքր ընդհանուր հայտարարը կոտորակների հայտարարների ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրն է։ Հայտարարների արտադրյալը միշտ ընդհանուր հայտարար է, ինչպես ներքևում․
բայց դա միշտ չէ, որ ամենափոքրն է, ինչպես ներքևում․
Այստեղ 36-ը 12-ի և 18-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։ Նրանց արտադրյալը՝ 216-ը, նույնպես ընդհանուր հայտարար է, բայց այդ հայտարարով հաշվարկները մեծ թվեր են ներառում․
Թվերից տարբեր փոփոխականների դեպքում, նույն սկզբունքն է գործում[1]։
Դերը թվաբանության և հանրահաշվի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միևնույն կոտորակը կարելի է ներկայացնել տարբեր ձևերով։ Եթե կոտորակների համարիչի և հայտարարի հարաբերակցությունը միևնույնն է, ապա այդ կոտորակները միևնույն թիվն են ներկայացնում։ Օրինակ․
քանի որ դրանք բոլորը բազմապատկվել են 1 թվով, գրված որպես կոտորակ․
Սովորաբար ավելի հեշտ է կոտորակները գումարել, հանել կամ համեմատել, երբ դրանք ներկայացված են միևնույն հայտարարով, որ կոչվում է "ընդհանուր հայտարար"։ օրինակ, միևնույն հայտարարով կոտորակների համարիչները պարզապես կարող են գումարվել, այնպես ինչպես and that , քանի որ կոտորակներն ունեն միևնույն հայտարարը՝ 12։ Առանց ընդհանուր հայտարարը հաշվելու ակնհայտ չէ որ հավասար է, կամ մեծ, կամ փոքր է ։ Յուրաքանչյուր ընդհանուր հայտարար կաշխատի, բայց սովորաբար ամենափոքր ընֆհանուր բաժանարարը գերադասելի է, քանի որ այն հաշվարկները որքան հնարավոր է պարզեցնում է[2]։
Գործնական կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենափոքր ընդհանուր հայտարարը բազմաթիվ գործնական կիրառություններ ունի, ինչպես օրինակ, միևնույն հատվածը ծածկելու համար անհրաժեշտ երկու տարբեր երկարության օբյեկտների քանակի որոշումը, աղյուսաշինության, սալիկապատման և տասելացման մեջ։ Այն օգտակար է նաև աշխատանքային ժամանակացույցը պլանավորելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brooks, Edward (1901). The Normal Elementary Algebra, Part 1. C. Sower Company. էջ 80. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Fractions». The World Book: Organized Knowledge in Story and Picture, Volume 3. Hanson-Roach-Fowler Company. 1918. էջեր 2285–2286. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.