Jump to content

Աղջիկ ջան, մի՛ արդարացիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկ ջան, մի՛ արդարացիր
ՀեղինակՌեյչլ Հոլիս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրանհատական աճ
ՆախորդԱղջիկ ջան, ուշքի արի
ՀրատարակիչHarperCollins

Աղջիկ ջան, մի՛ արդարացիր. ինչպես առանց վարանելու լուծել բոլոր խնդիրներն ու հասնել նպատակին (անգլ.՝ Girl, Stop Apologizing: A Shame-Free Plan for Embracing and Achieving Your Goals), ամերիկացի հեղինակ Ռեյչլ Հոլիսի անձնական աճի վերբերյալ գիրքը։ Սա հեղինակի երկրորդ աշխատությունն է՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» բեսթսելերից հետո, որը տպագրվել էր 2018 թվականին[1]։ Այս աշխատությունը ևս դարձել է Publishers Weekly-ի և Նյու Յորք Թայմսի բեսթսելեր[2][3]։

Գիրքը 2019 թվականին հայերեն է հրատարակել Նյումագ հրատարակչությունը[4]։ Անգելերնից հայերեն թարգմանության հեղինակը Լիլիթ Գրիգորյանն է։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչլ Հոլիսը նշում է, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Ըստ նրա՝ հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, Հոլիսը պնդում է, որ կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով, բայց հեղինակը պնդում է, որ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Նա կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Գրքում հեղինակը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jensen, Erin (2019 թ․ մարտի 7). «5 powerful, butt-kicking tips from Rachel Hollis' new book 'Girl, Stop Apologizing'». USA Today. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  2. «National best-sellers». Chicago Tribune. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Advice, How-To and Miscellaneous». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 Հոլիս, Ռեյչլ. «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր». newmag.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.