Jump to content

Ականջի սկլերոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականջի սկլերոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
 Otosclerosis Վիքիպահեստում

Ականջի սկլերոզ, ներքին ականջի ոսկրային պատյանի տարածական պրոցեսներով ընթացող հիվանդություն։ Կոչվում է նաև սպունգիոզ (պատյանը վերածվում է սպունգանման նյութի)։

Լսողական ոսկրիկ ասպանդակի հիմքը ձվաձև պատուհանի շրջանում ականջի սկլերոզի դեպքում անշարժանում է։ Հիվանդության պատճառները հայտնաբերված չեն։

Ախտանիշներն են՝ ականջներում խշշոց, լսողության թուլացում (օդային հաղորդականությունը ոսկրայինի համեմատությամբ պակասում է)։

Բուժում են վիրահատությամբ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջի սկլերոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 222