Ելեցի ֆուտբոլի սան է։ Հանդես է եկել «Ելեց», Լիպեցկի«Մետալուրգ» և «Տյումեն» ակումբների կազմում։ 2011/12 և 2012/13 մրցաշրջանների արդյունքներով ճանաչվել է Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի լավագույն հարձակվող։ 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի լավագույն խաղացող։ 2012 թվականին դարձել է Տուլայի«Արսենալ» ակումբի ֆուտբոլիստ։ 2016 թվականի հունվարի 28-ին տեղափոխվել է «Տոսնոյի» կազմ։ 2017 թվականի հունիսին տեղափոխվել է «Ենիսեյ»։