Աթաթուրքի արձան (Մերսին)
Աթաթուրքի արձան (Մերսին) | |
---|---|
Տեսակ | արձան |
Երկիր | Թուրքիա |
Բնակավայր | Մերսին |
պատկերված են
| |
Աթաթուրքի արձան(Մերսին), Թուրքիայի հանրապետություն հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, որը գտնվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանը գտնվում է Մերսին մարզի Հանրապետության հրապարակում (Cumhuriyet Square), արձանի հյուսիս-արևելքում Մերսին Հալքեվիի փողոցն է, իսկ հարավ-արևմտյան մասում Իսմեթ Ինյոնյու Բոուլեվարդիի փողոցը։ Մինչև 1960 թվականը Միջերկրական ծովափը արձանին շատ մոտ էր, բայց Մերսին Հարբեր փողոցի կառուցումից հետո ծովափի հեռավորությունը մոտավորապես դարձել է 250 մետր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943-1947 թվականների ընթացքում Մերսին մարզի կառավարիչ Թևֆիք Սըրրը Գյուրը ձեռնամուխ է եղել արձանի կառուցմանը։ Այն կառուցվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 24 ամյակին՝ 1944 թվականի ապրիլի 23-ին։ Արձանի քանդակագործը եղել է թուրք պրոֆեսոր Քենան Յոնթունչը, որը Աթաթուրքի բազմաթիվ արձանների հեղինակն է[2][3]։
Տեխնիկական մանրամասնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանը կառուցված է մարմարից և բրոնզից։ Բարձրությունը 3,3 մետր է[4]։