Ազգաբնակչության կապիտալիստական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգաբնակչության կապիտալիստական օրենք, կապիտալիզմի տնտեսական օրենք, որը բնութագրում է կապիտալիստական հասարակարգի հիմնական արտադրողական ուժի՝ վարձու բանվորի դրությունը։

Արտադրության ընդլայնմանը զուգընթաց աճում է կապիտալի օրգանական կազմը, ընդսմին, հավելյալ արժեքի կուտակվող մասից հաստատուն կապիտալին հատկացվող բաժինը հարաբերականորեն մեծանում է, իսկ փոփոխական կապիտալինը՝ նվազում։ Կապիտալի օրգանական կազմի աճն առաջացնում է հարաբերական գերբնակչություն, քանի որ փոփոխական կապիտալի բացարձակ մեծացումը չի համապատասխանում աշխատունակ բնակչության աճին։ Արտադրության մեջ լայն չափերով է կիրառվում կանանց և երեխաների էժան աշխատուժը, արտադրությունից դուրս է մղվում մեծահասակ բանվոր տղամարդկանց մի մասը՝ ավելացնելով գործազուրկների թիվը։ Բուրժուական տնտեսագետները հարաբերական գերբնակչության առաջացումը բացատրում են բնական օրենքներով կամ մարդկանց հոգեբանությամբ։ Կապիտալիզմի ոչնչացմամբ վերանում է ազգաբնակչության կապիտալիստական օրենքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 102