Աբխազիայի յոթ սրբավայրեր
Աբխազիայի յոթ սրբավայրեր (աբխ.՝ Абжьныха), աբխազական ավանադական կրոնի կողմից սրբավայր համարվող յոթ վայրեր Աբխազիայի տարածքում։ Աբխազիայի յոթ սրբավայրերը պաշտվում են էթնիկ աբխազների, այդ թվում՝ քրիստոնյա և իսլամադավան մեծամասնության կողմից։
Ամեն սրբավայրը ունի իր քրմականա տոհմը։ Օրինակ, Դիդրիպշնիխա սրբավայրի քրմական տոմհն է գյուղացիական Չաչբա ազգը Գուդաութի շրջանի Աչանդարա գյուղից, իսկ Լիխնիխա սրբավայրի տոհմն է ազնվական Շակրիլ ազգը։
Բացի այդ պատմականորեն համաաբխազական յոթ սրբավայրերի համարյա ամեն աբխազական տոհմն ունի իր սեփական փոքր սրբավայրը (աբխ.՝ ажьыра), որը որպես կանոն ցեղային աղոթավայր է։
Աբխազների պատկերացումների համաձայն, սրբավայրի արջև ստածը շուտով պատժվելու է գերագույն ուժերի կողմից և հենց այդ պատճառով Աբխազիայի իրավապաշտպան մարմինները երբեմն օգտագործում են այդ սրբավայրերը որպես դատաստանի վայր։
Գլխավոր սրբավայրն է համարվում Դիդրիպշը։ 1990-ականների կեսերից հանդիսավոր կերպով կրկին վերսկսվել են աղոթքներ ասել Լաշկենդար լեռան վրա։
Երբեմն պետության առաջին անձինք էլ են մասնակցում աղոթքներին։ 1992 թվականին վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Դիդրիպշնիխա լեռան վրա աղոթք է անցկացրել նախագահ Վլադիսլավ Արձինբան, սրբավայրից հովանավորություն և պաշտպանություն խնդրելով Աբխազիայի համար։
2012 թվականի օգոստոսի 3-ին Սուխումում սահմանադիր ժողովի ընթացքում վերստեղծվել է Աբխազիայի քրմերի խորհուրդը[1]։
Սրբավայր | Տեղագրություն | Շրջան | Քուրմ (առ 2012) |
---|---|---|---|
Դիդրիպշնիխա | Դիդրիպշնիխա լեռը Աչանդարա գյուղի մոտ | Գուդաութի շրջան | Զաուր Չիչբա |
Լիխնիխա | Լիխնաշտա բացատը, Լիխնի գյուղի կենտրոն | Գուդաութի շրջան | Սերգեյ Շակրիլ |
Լդզաանիխա- | Լդզաա գյուղի մոտ Պիցունդայի հարևանությամբ | Գագրայի շրջան | |
Ինալ-Կուբա | Ինալ-Կուբա լեռը Փսխու գյուղի մոտ | Սուխումի շրջան | |
Բիտխա | Սոչիի մոտ | Սոչիի շրջան | |
Լաշկենդար | Լաշկենդար գյուղը Թքուարչալի մոտ | Թկուարչալի շրջան | |
Ելիրնիխա | Իլոր գյուղ | Օչամչիրայի շրջան | Գալտեր Շինկուբա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աբխազիայում ստեղծվել է «Աբխազիայի քրմերի խորհուրդ» կրոնական կազմակերպությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Крылов А.Б. Религия и традиции абхазов. — М, 2001.