ВС-121

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ВС-121
ՏեսակԴիպուկահար
Ենթատեսակդիպուկազարկ հրացան
ԵրկիրՌուսաստան
Ստեծման և արտադրության պատմպություն
Ստեղծման տարի2013
ԱրտադրողԿոնցեռն «Կալաշնիկով»
Փամփուշտի տեսակ7,62×54 մմ R

ВС-121, ռուսական դիպուկահար հրացան, բուլ-պապ դասավորությամբ։ Մշակված է Իժևսկի ինժեներական գործարանի կողմից, Դրագունովի դիպուկահար հրացանի հիման վրա[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլ-պապ դասավորությունը հնարավորություն է տվել կրճատել զենքի երկարությունն ու քաշը, երկարությունը դարձնելով 620 մմ, իսկ քաշը ոչ ավել 4,5 կգ։ Փողը պատրաստվում է էլեկտրաքիմիական մշակման միջոցով։ Նախատեսվում է նաև հղկման մեթոդը և ռեդուկցայի միջոցով փողի պատրաստումը։ Ի տարբերություն նախորդի, հրացանը հագեցած է ձգման նոր մեխանիզմով։ ВС-121-ը հագեցած է տակտիկական խլացուցիչով։ Հնարավոր է տեղադրել Պիկատինի 4 նշանաձողիկի վրա դիպուկահարային ցանկացած օպտիկաէլեկտրոնային սարքավորումների օգտագործմամբ։ Բաց նշանոցային սարքավորումներ չունի։ Ավտոմատիկան գործում է փողի մեջ վառոդային գազերի հետմղման սկզբունքով։ Չկարգավորվող զարկանաձգանային մեխանիզմը ձգանային տիպի է։ Նախատեսվում է մշակել նոր տիպի զարկանաձգանային մեխանիզմ[2][3][4]։

ВС-121 ռուսական դիպուկահար հրացանում օգտագործվում են նույն 7,62 մմ-անոց տրամաչափի փամփուշտները, ինչը որ դրագունովի դիպուկահար հրացանում, բայց «Իժմաշ»-ը մշակում է նոր հեռանկարային զինամթերքներ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]