«Նորթվուդս» գործողություն
«Նորթվուդս» գործողությունը, որը նախատեսված է եղել 1962 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից, նպատակ է ունեցել ամերիկյան հասարակական կարծիքը նախապատրաստել զինված ներխուժմանը Կուբա՝ Ֆիդել Կաստրոյի կառավարությունը տապալելու նպատակով։ Գործողությունը ենթադրել էր ահաբեկչական գործողությունների իրականացում ՝ երևակայական կամ իրական զոհերով ԱՄՆ-ի, Կուբայի և այլ երկրների տարածքում, ներառյալ ինքնաթիռների առևանգում, կեղծ դրոշի ներքո թշնամական գործողությունների իմիտացիա, պետության կողմից կազմակերպված ահաբեկչական գործողություններ։ Գործողությունը «Կուբայական նախագծի» մի մասն էր, որը մշակվել էր ԱՄՆ կառավարության կողմից՝ նախագահի նախաձեռնությամբ։ Ծրագրի նախաձեռնողներն են եղել պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Լայման Լեմնիցերը[2]։
1962 թվականի մարտի 13-ին պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարան գերգաղտնի պլանը ներկայացրել է նախագահ Ջոն Քենեդիին[3][4]։ Այնուամենայնիվ, Քենեդին մերժել է նախագիծը և շուտով աշխատանքից հեռացրել է Լեմնիցերին[5][6][7]։ Չնայած դրան, Շտաբների ղեկավարների համատեղ կոմիտեն շարունակել է պլանավորել գործողություններ, որոնց նպատակն է եղել Կուբայի պետության կողմից թշնամական գործողությունների կեղծման բեջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողության հիմնական առաջարկները ներկայացվել են «Կուբա ռազմական ներխուժման օրինականության հիմնավորում (հույժ գաղտնի)» (անգլ.՝ Justification for US Military Intervention in Cuba (TS)) փաստաթղթում, որն իրենից ներկայացնում է մի քանի սևագիր ծառայողական գրությունների հավաքածու։ Դրանք գրվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում և Շտաբների պետերի միացյալ կոմիտեում, որոնք ներկայացնում են այսպես կոչված «Կարիբյան տարածաշրջանի ուսումնասիրության խումբը» (անգլ.՝ Caribbean Survey Group)[1]։
«Նորթվուդս» գործողությանը վերաբերող փաստաթղթերը գաղտնազերծվել են 1997 թվականի նոյեմբերին։
Գործողության բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի թիվս այլոց, դիտարկվել են գործողության հետևյալ տարբերակները.
- Գուանտանամոյում հարձակումների, անկարգությունների և սաբոտաժի գործողությունների կազմակերպում։
- Ամերիկյան նավի կամ ինքնաթիռի պայթեցում։
- «ՄիԳերի» հարձակումների իմիտացիա քաղաքացիական ծովային և օդային նավերի վրա։
- Ինքնաթիռի վթարի կեղծում, որը կհանգեցներ մեծ թվով ամերիկացի ուսանողների մահվան։
- Ահաբեկչությունների կազմակերպում Մայամիում և Վաշինգտոնում։
Բոլոր նման գործողությունների համար պատասխանատվությունը պետք է դրվեր Կուբայի ուժերի վրա՝ Կուբայի դեմ ամերիկյան հետագա ագրեսիան արդարացնելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 U.S. Joint Chiefs of Staff, "Justification for US Military Intervention in Cuba (TS), " Արխիվացված է Սեպտեմբեր 12, 2007 Wayback Machine-ի միջոցով: U.S. Department of Defense, 13 марта, 1962 года. Документ по операции «Нортсвуд» в формате PDF на сайте независимого неправительственного института National Security Archive в библиотеке университете Джоржа Вашингтона. Прямые ссылки на документ: здесь Արխիվացված է Սեպտեմբեր 22, 2010 Wayback Machine-ի միջոցով: и здесь Արխիվացված է Հոկտեմբեր 15, 2011 Wayback Machine-ի միջոցով:.
- ↑ «Неопровержимые доказательства // Александр Тарасов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «U.S. Military Wanted to Provoke War With Cuba». ABC News. 2006 թ․ հունվարի 7.
- ↑ «Memorandum for the Secretary of Defense. Subject: Justification for US Military Intervention in Cuba (TS)» (PDF). The George Washington University. 1962 թ․ մարտի 13. էջ 11.
- ↑ Ruppe, David (2001 թ․ մայիսի 1). «U.S. Military Wanted to Provoke War With Cuba». ABC News. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Jim Wolf, "Pentagon Planned 1960s Cuban 'Terror Campaign'," Reuters, 18 November 1997.
- ↑ Mike Feinsilber, "At a tense time, plots abounded to humiliate Castro," Associated Press (AP), 18 November 1997; also available here.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Նորթվուդս» գործողություն» հոդվածին։ |