«Ավատար. Աանգի լեգենդները» մուլտսերիալի սերիաների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետևյալ հոդվածը իր մեջ պարունակում է «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» անիմացիոն մուլտսերիալի սերիաների ցանկը։ Մուլտսերիալը կազմված է երեք եթերաշրջաններից, որոնք անվանում են գրքեր և որոնք գլուխներից են կազմված։ Առաջին և երկրորդ գրքերը կազմված են 20 գլուխներից, իսկ երրորդ գիրքը 21 գլուխներից։

Գրքեր Գլուխներ Ցուցադրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի վերջը
1 Ջուր 20 2005 թվականի փետրվարի 21 2005 թվականի դեկտեմբերի 2
2 Հող 20 2006 թվականի մարտի 17 2006 թվականի դեկտեմբերի 1
3 Կրակ 21 2007 թվականի սեպտեմբերի 21 2008 թվականի հուլիսի 19

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավատար. Աանգի լեգենդները» մուլտսերիալի սերիաների ցանկ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ցուցադրում
ՀեռուստաալիքNickelodeon
Եթերաշրջաններ
← Նախորդ
Հաջորդ →
Գիրք երկրորդ. Հող

Գիրք 1-ին։ Ջուր (անգլ.՝ Book One: Water)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարան և նրա եղբայրը` Սոկկան գտնում են Աանգին Ապպայի հետ միասին և ազատում են նրանց այսբերգից[1]։ Աանգը խոստովանում է նրանց, որ ինքը Ավատարն է, սակայն դեռ տիրապետում է հայրենի տարերքին` օդին։ Նա պետք է սովորի մյուս երեք տարերքները ճիշտ հերթականությամբ` ջոր, հող և կրակ։ Երեքով նրանք որոշում են գնալ Ջրի հյուսիսային ցեղը, որտեղ Անգը կկարողանար իր համար ուսուցիչ գտնել ջրի տարերքը սովորելու համար։ Ճանապարհին նրանք մտնում են Օդի հարավային տաճարը, որտեղ Աանգը իմանում է, որ իր ցեղը մահացել է[2] և այնտեղ գտնում է վերջին լեմուրին` Մոմոին, ում իր հետ է վերցնում։ Ամբողջ ճանապարհորդության ընթացքում Աանգին և իր ընկերներին հետևում է արքայազն Զուկկոն, կրակի թագավորի` Օզայաի հեռացված որդին, ով անկանում է բռնել Ավատարին և դրանով իրեն պատիվ և հարգանք ձեռք բերել[3]։ Զուկոն ճանապարհորդում է իր հորեղբոր` Այրոի հետ, ով կրակի թագավորության ադմիրալ է եղել, ինչպես նաև Օզայաի ավագ եղբայրը։

Եթերաշրջանի վերջում կրակի թագավորության ադմիրալ Ջաոն հարձակվում է Ջրի հյուսիսային ցեղի վրա, փորձելով սպանել լուսնի հոգուն, ցանկանալով իրենց թշնամիներին` ջրի մոգերին, զրկի կախարդանքից։ Այդ ժամանակ կրակի արքան իր որդուն և եղբորը թշնամիներ է հայտարարում և իր աղջկան` Ազուլային, ուղարկում է նրանց բռնելու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Выходные с Аватаром!» (ռուսերեն). Nickelodeon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. Mell, Tory Ireland. (2008 թ․ հունվարի 28). «Avatar: The Last Airbender — «The Southern Air Temple» Review» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Mell, Tory Ireland. (2008 թ․ հունվարի 14). «Avatar: The Last Air Bender — «The Boy in the Iceberg» Review» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.