Մասնակից:Pol Chatalbashyan
Պոլ Ժորժի Չաթալբաշյան
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/%D5%8A%D5%B8%D5%AC_%D5%89%D5%A1%D5%A9%D5%A1%D5%AC%D5%A2%D5%A1%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6.png/220px-%D5%8A%D5%B8%D5%AC_%D5%89%D5%A1%D5%A9%D5%A1%D5%AC%D5%A2%D5%A1%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6.png)
Պոլ Ժորժի Չաթալբաշյան (հունիսի 29, 1945թ․, ք․ Բորդո - դեկտեմբերի 26, 2017թ․, ք․ Երևան), հայ անվանի ինժեներ-կոնստրուկտոր։
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցական և բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում։
Ավարտել է Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1966 - 1970 թվականներին սովորել է Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի Ֆրանսերենի բաժնում։ 1974-1980 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում, ստանալով ինժեներ-շինարարի որակավորում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտական աշխատանքը սկսել է 1972-ից՝ աշխատելով Երևանի առաջատար նախագծային ինստիտուտներում և շինարարական կազմակերպություններում։1975-2011թթ․ աշխատել է "Երևաննախագիծ" ինստիտուտում՝ հասնելով մինչև նախագծի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնի։
Ղեկավարել է Երևանում իրականացված բազմաթիվ կառույցների կոնստրուկտորական նախագծային աշխատանքները։
2004թ․, որպես նախագծի գլխավոր կոնստրուկտոր, մասնակցել է "Նարեկ Սարգսյան" ճարտարապետական արվեստանոցի նախագծային աշխատանքներին, իսկ 2011-ից մշտական աշխատանքի է անցել որպես արվեստանոցի գլխավոր կոնստրուկտոր։
Պոլ Չաթալբաշյանի կոնստրուկտորական նախագծերով Երևանում կառուցվել են մի շարք բնակելի-հասարակական համալիրներ՝ մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Հյուսիսային պողոտան, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, Կառավարական վարչական համալիր (Վազգեն Սարգսյան 3), Դավթաշենի կամրջի հարևանությամբ բնակելի համալիրը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թ․ պետական մրցանակի մրցանակակիր։