Մասնակից:Pol Chatalbashyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլ Ժորժի Չաթալբաշյան[խմբագրել | խմբագրել կոդը]


Պոլ Ժորժի Չաթալբաշյան (հունիսի 29, 1945թ․, ք․ Բորդո - դեկտեմբերի 26, 2017թ․, ք․ Երևան), հայ անվանի ինժեներ-կոնստրուկտոր։[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական և բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում։

Ավարտել է Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1966 - 1970 թվականներին սովորել է Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի Ֆրանսերենի բաժնում։ 1974-1980 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում, ստանալով ինժեներ-շինարարի որակավորում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտական աշխատանքը սկսել է 1972-ից՝ աշխատելով Երևանի առաջատար նախագծային ինստիտուտներում և շինարարական կազմակերպություններում։1975-2011թթ․ աշխատել է "Երևաննախագիծ" ինստիտուտում՝ հասնելով մինչև նախագծի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնի։

Ղեկավարել է Երևանում իրականացված բազմաթիվ կառույցների կոնստրուկտորական նախագծային աշխատանքները։

2004թ․, որպես նախագծի գլխավոր կոնստրուկտոր, մասնակցել է "Նարեկ Սարգսյան" ճարտարապետական արվեստանոցի նախագծային աշխատանքներին, իսկ 2011-ից մշտական աշխատանքի է անցել որպես արվեստանոցի գլխավոր կոնստրուկտոր։

Պոլ Չաթալբաշյանի կոնստրուկտորական նախագծերով Երևանում կառուցվել են մի շարք բնակելի-հասարակական համալիրներ՝ մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Հյուսիսային պողոտան, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, Կառավարական վարչական համալիր (Վազգեն Սարգսյան 3), Դավթաշենի կամրջի հարևանությամբ բնակելի համալիրը։

Պարգևներ [խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ․ պետական մրցանակի մրցանակակիր։