Jump to content

Մասնակից:Mariam2323

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբրիել Սունդուկյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ 1825-1912 Գաբրիել Սունդուկյանն ապրել և ստեղծագործել է 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին։ Մեծ է նրա դերը հայ թատերգության և թատերական արվեստի զարգացման գործում։ Բազմաթիվ թատերգություններից լավագույնը «Պեպո»-ն է։ Գաբրիել Սունդուկյանը ծնվել է Թիֆլիսում 1825 թ. հունի- սի 29-ին։ Նա բնիկ թիֆլիսեցի էր։ Առևտրական հայրը շուտ էր մահացել` ընտանիքի հոգսը թողնելով կնոջը։ Վերջինս ոչինչ չի խնայել երեխաների կրթության և դաստիարակության համար։ Սունդուկյանը նախնական կրթությունն ստացել է տանը` հմուտ ուսուցիչ- ների ղեկավարությամբ։ Սովորել է եվրոպական լեզուներ, ավելի խորությամբ տիրապետել է ֆրանսերենին։ Այնուհետև Խաչատուր Աբովյանի պանսիոնում աշակերտել է նրան։ Խորացրել է ռուսերենի իմացությունը, ինչը հետո կատա- րելագորել է պետական գիմազիայում։ Ավարտելով գիմազիան` 1846-ին ուղևորվում է Սանկտ Պետերբուրգ և կրթությունը շարունակում տեղի համալսարանի արևելյան լեզուների բաժ- նում։ Այստեղ նա շփվում է ռուսական բարձր մշակույթի հետ, կարդում ռուս նշանավոր գրողների երկերը, հաճախում թատրոն։ Գրում է ատենախոսու- թյուն պարսկական տաղաչափության մասին։ 1850-ին ավարտելով ուսումը` վերադառնում է Թիֆլիս և Կովկասի փոխար- քայության գրասենյակում ստանձնում թարգմանչի պաշտոն։ 1853 թ. կենցա- ղային մի միջադեպի պատճառով Թիֆլիսից աքսորվում է Դերբենդ, որտեղից վերադառնում է 1858-ին։ Թիֆլիսում աշխատանքի է անցնում ճանապարհների կովկասյան վարչու- թյունում։ Աշխատանքին զուգընթաց ծավալում է աշխույժ գրական և մշակու- թային գործունեություն։ Նպաստում է Թիֆլիսի հայկական դպրոցների բա- րեկարգմանը, իր հեղինակության շուրջ համախմբում մշակութային կյանքը։ Թոշակի անցնելիս Սունդուկյանն ուներ քաղաքացիական գեներալի կոչում։ Մահացել է 1912 թ. մարտի 16-ին և թաղվել Թիֆլիսում։ Գաբրիել Սունդուկյանը թեև գրել է նաև արձակ գործեր, բայց առավել նշանավոր է որպես թատերագիր։ Նրա հայտնի թատերգություններն են` «Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա», որոնց մեջ պատկերում է իր ժամանակի կյանքն ու բարքերը։ Մինչև Սունդուկյանը հայոց բեմերում իշխում էին պատմական անցյալը ոգեկոչող թատերգությունները։ Սունդուկյանն առաջինն էր, ով հայացք ուղ- ղեց իր ժամանակին և բեմ հանեց իրական մարդկային կյանքը թե՛ ծիծաղա- շարժ կողմերով և թե՛ դրամատիկ լարվածությամբ։ Սունդուկյանը հիմականում ստեղծագործել է Թիֆլիսի բարբառով։ Այդ բարբառով նրանից առաջ գրել էր Սայաթ-Նովան։

Մովսես մարգարե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես (նաև՝ Մովսես մարգարե, եբր.՝ משֶׁה‎, Մոշե, «ջրից վերցված (փրկված)»; արաբ․՝ موسىٰ‎‎Մուսա, հին հուն․՝ Mωυσής, լատ.՝ Moyses) (մ.թ.ա. XIII՞ դար), ըստ Հին Կտակարանի Հնգամատյանիգրքերի՝ հրեական մարգարե և օրենսդիր, հուդայականության հիմնադիր, հրեական ցեղերը մեկ ազգի համախմբած առաջնորդ։ Հանել է Իսրայելի ցեղերին Եգիպտոսից, որտեղ նրանք ստրկության մեջ էին։ Տեր Աստվածը Սինայ լեռան վրա Մովսեսին հաղորդել է իր օրենքները՝ հաստատելով Իր և Իսրայելի միջև ուխտ-դաշինք (այդ Ուխտի մի մասն է Տասնաբանյան)։ Քրիստոնեության մեջ նա համարվում է Հին Ուխտի մեծագույն մարգարե։ Հրեական և քրիստոնյա ավանդությունը նրան է վերագրում Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի՝ Հնգամատյանի կազմումը (այդ պատճառով դրանք նաև կոչվում են Մովսեսի գրքեր

Հին Կտակարանի Երկրորդ Օրենք գրքում Մովսեսը բնութագրվում է հետևյալ կերպ. «Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ։ Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց։ Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով»[1]։