Մասնակից:Li19an
Արտաշ Ասատրյան | |
---|---|
[[Պատկեր:{{{Artash-Asatryan.jpg}}}|100px]] | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Արտաշես |
Ծնվել է | Էջմիածին (Վաղարշապատ) |
Երկիր | 🇦🇲Հայաստան |
Ժանրեր | Ռաբիզ |
Մասնագիտություն | Երգիչ |
Արտաշ Արամի Ասատրյան (դեկտեմբերի 13, 1976, Վաղարշապատ), հայ երաժշտական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշ Ասատրյանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքում, այժմ` Վաղարշապատ։ Հայ վաստակավոր երգիչ Արամ Ասատրյանի որդին է։ 1983 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4-րդ միջնակարգ դպրոցը և 10 տարի անց՝ 1993 թվականին ավարտել: Առաջին անգամ հոր հետ երգել է «Մշո երկիրն էն անուշ երգը», որը մեծ տարածում է ունեցել։ Դեռ 10 տարեկանից Արտաշը սկսել է հոր հետ երգել, մեկնել հյուրախաղերի, մասնակցել բազմաթիվ համերգների և ձայնագրությունների։ Նրա երգի ուղին սկսվել է 1998 թվականին` առաջին «Տաքսի-Տաքսի» սկավառակի ձայնագրությամբ, որն էլ գրավել է շատ երիտասարդների սրտեր։ 2009 թվականին Արտաշը ձայնագրել է դուետ աշխարհահռչակ ռուս շանսոն Միխայիլ Շուֆուտինսկիի հետ։ Խանզայի, Արամ Ասատրյանի, Միխայիլ Շուֆուտինսկիի, Գևորգ Խաչատրյանի, Գրիշա Ասատրյանի և այլ մարդկանց հետ աշխատելը մեծ ստեղծագործական նվաճումներ ունենալու հնարավորություն է տվել։
Արտաշ Ասատրյանը մինչ այսօր վայելում է հայ ժողովրդի սերը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշը և իր կինը` Աննան, միմյանց սիրահարվել են դեռ դպրոցական տարիներից, երբ դեռ երրորդ-չորրորդ դասարան են եղել (կինը նույնպես եղել է Էջմիածնից): Աննան մասնագիտությամբ լրագրող է։ Ունեցել են երկու զավակ և երկու դուստր։
- Գրիշա Ասատրյան (որդի)
- Սյուզի Ասատրյան (դուստր)
- Մարի Ասատրյան (դուստր)
- Արամ Ասատրյան (որդի)
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Im Hayastan (2020)
- Adagio (2020)
- Bales (2016)
- Karotel em (2014)
- Hayrik-Hayreniq (2008)
- My Sons (2006)
- Bales (2004)
- Havata-Havata (2002)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gusan (2023)
- Erani (2023)
- Mot ari (2023)
- Zurnachiner
- Amar
- Mut gihserin (Dubai 2023)
- Uzum em heranam (2023)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1.https://www.facebook.com/artash.asatryan.73 Ֆեյսբուքյան էջ
2.https://instagram.com/artash_asatryan?igshid=YTQwZjQ0NmI0OA== Ինստագրամյան էջ
3.http://www.youtube.com/@artentertainmentt Յութուբյան էջ