Jump to content

Մասնակից:Արմեն Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեն Հայրապետյան /երգիչ, լրագրող, հաղորդավար, տնտեսագետ/

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

.Արմեն Հայրապետյանը ծնվել եւ մեծացել է Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում: Հայրական կողմը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է: Այսինքն, արմատները տանում են դեպի Ալաշկերտ:

.Սովորել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան N 3 միջնակարգ դպրոցում: Մասնակցել է Վանաձորի երգի-պարի-ասմունքի համախաղաքային փառատոններին՝ ստանալով դափնեկրի կոչում:

.2003 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ապրանքնագիտության բաժինը: /Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան/ Նույն թվականին ընդունվել է նաեւ Երգի պետական թատրոն: ՛՛Կանաչ գոտի՛՛ նախագծի շրջանակում ուսուցանել է Արմեն Գեւորգյանի եւ Արսեն Գրիգորյանի /Մրրո/ մոտ, ում ՛՛Հայ երգասաններ՛՛ խմբում էլ շարունակել է հետագա գործունեությունը:

.Մասնակցել է Ֆլորա Մարտիրոսյանի կազմակերպած ՛՛Կոմիտաս՛՛ համահայկական փառատոնին, արժանացել առաջին մրցանակի: Արցախում կազմակերպված ՛՛Ընծա՛՛ համահայկական փառատոնի ժամանակ նրան տրվել է մրցանակ՝ ժողովրդական երգի լավագույն կատարման համար: Հանրային հեռուստաընկերության ՛՛Մենք ենք մեր սարերը՛՛ ժողովրդական երգի նախագծի հաղթողն է:

.2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

.2011 թվականին ընդունվել է ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերություն՝ որպես լրատվական ծառայության լրագրող: 2012 թվականին տեղափոխվել է ՛՛Ար՛՛ հեռուստաընկերություն: Նախ աշխատել է ՛՛Հատուկ թղթակից՛՛ նախագծում, հետո իր նախաձեռնությամբ բացվել է նաեւ լուրերին կից սպորտային բաժինը: Իսկ 2017 թվականից նույն հեռստաընկերության ՛՛Մենք ենք, մեր սարերը՛՛ նախագծի սցենարի հեղինակն է:[1]

.Արմեն Հայրապետյանն ունի մի քանի տեսահոլովակ, համերգային ծրագրով է հանդես եկել Երեւանում, Վանաձորում, Մարտունիում, սահմանամերձ մի քանի բնակավայրերում: