Ստավրիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Trachurusից)

Ստավրիդներ (Trachurus), պերկեսազգիների կարգի ձկների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 50 սմ է, զանգվածը՝ մինչև 500 գ։ Սարմինն իլիկաձև է․ կողագիծը երկար է՝ ծածկված ոսկրե վահանիկներով։ Հայտնի է Ստավրիդների 10 տեսակ՝ տարածված գլխավորապես Համաշխարհային օվկիանոսի մերձարևադարձային և բարեխառն ջրերում։

Պելա՝գիկ (խորքային և մակերևութային), վտառային ձկներ են։ Սեզոնային գաղթեր են կատարում։ Սնվում են պլանկտոնային խեցգետնակերպերով և մանր ձկներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 107
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստավրիդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստավրիդներ» հոդվածին։