The Pot

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

"The Pot"-ը թողարկվել է, որպես 2-րդ սինգլ «Tool» խմբի 4-րդ ստուդիական " 10,000 Days" ալբոմից։ 2008 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի "Best Hard Rock Performance" անվանակարգում։ Երգը մեկնաբանվում է երկու իմաստով՝ առաջինը, որ երգում ներկայացվում է երեսպաշտությունը։ Ըստ երկրորդ իմաստի այն թմրանյութային արբեցումների և ինքդ քեզ մնացածից վեր համարելու մասին է։ Եզրակացությունը բխում է երգի "The pot calling the kettle black" տողից, որը դարձվածք է պնդող, որ մարդը մեղավոր է այն ամենի համար ինչում մեղադրում է ուրիշներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]