Jump to content

The Game (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը, ով հայտնում է, որ պարտվել է

The Game (անգլ. թարգմանաբար՝ «Խաղ»), հոգեբանական խաղ, որի նպատակն է խուսափել բուն խաղի մասին մտածելուց։ Խաղի մասին միտքը նշանակում է պարտություն, որի մասին, խաղի կանոններին հետևելով, պետք է հայտարարվի ամեն անգամ, երբ դա տեղի ունենա։

Խաղի տարբերակների մեծ մասում հնարավոր չէ հաղթել։ Խաղացողը կարող է միայն փորձել չպարտվել այնքան ժամանակ, որքան կարող է։ 2010 թվականի դրությամբ այն խաղացել են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում[1][2][3][4][5]։

Խաղի միայն երեք հայտնի կանոն կա[1][6][7][8]

  1. Աշխարհում բոլորը խաղում են Խաղը․ (Սա այլընտրանքային ձևով արտահայտվում է այսպես. «աշխարհում բոլորը, ովքեր գիտեն Խաղի մասին, խաղում են Խաղը»)։ Ոչ մեկ չի կարող հրաժարվել Խաղը խաղալուց, խաղալու համար համաձայնություն չի պահանջվում, և ոչ ոք երբեք չի կարող դադարեցնել խաղալը։
  2. Երբ մտածում ես Խաղի մասին, պարտվում ես։
  3. Պարտվելու մասին պետք է հայտարարել առնվազն մեկ անձի (օրինակ՝ «Ես պարտվել եմ» ասելով)։

Կանոնները չեն սահմանում, թե երբ է ավարտվում խաղը։ Այնուամենայնիվ, տարբերակներից մեկը պնդում է, որ խաղը կավարտվի, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռուստատեսությամբ հայտարարի, որ խաղն ավարտված է։

Խաղի մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ խաղացողներ մշակել են մարտավարություն, որի միջոցով մնացած խաղացողներին ստիպում են մտածել Խաղի մասին և դրանով իսկ պարտվել։ Նրանք դա անում են՝ գրաֆիտի գրելով՝ «The Game» բառերով հասարակական վայրերում, թղթադրամների վրա կամ բարձրաձայն ասելով «The Game»[5]:

Խաղը նկարագրվել է որպես դժվար և զվարճալի խաղալու համար, ինչպես նաև անիմաստ, մանկական և կատաղեցնող[9]։ Որոշ համացանցային ֆորումներ, ինչպիսիք են Something Awful-ը և GameSpy-ը, և մի քանի դպրոցներ արգելել են Խաղը[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Montgomery, Shannon (2008 թ․ հունվարի 17). «Teens around the world are playing 'the game'». The Canadian Press. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «If you read this you've lost the game». The Metro. 2008 թ․ դեկտեմբերի 5.
  3. Boyle, Andy (2007 թ․ մարտի 19). «Mind game enlivens students across U.S.». The Daily Nebraskan. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Verelst, Jeroen (2007 թ․ մարտի 15). «The Game, het eenvoudigste spel ter wereld». De Morgen (Dutch). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (Subscription required) 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Rooseboom, Sanne (2008 թ․ դեկտեմբերի 15). «Nederland gaat nu ook verliezen». De Pers. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «If you read this you have lost the game». The Metro. 2008 թ․ դեկտեմբերի 5.
  7. «The three rules of the game». The Metro. 2008 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Don't think about the game». Rutland Herald. 2007 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից (Subscription required) 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Montgomery, Shannon (2008 թ․ հունվարի 17). «Teens around the world are playing 'the game'». The Canadian Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  10. Rooseboom, Sanne (2008 թ․ դեկտեմբերի 15). «Nederland gaat nu ook verliezen». De Pers. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «If you read this you've lost The Game». Metro (British Newspaper). 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Game (խաղ)» հոդվածին։