The Armenian Interest

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Armenian Interest
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված2017
Կայքarmenian-interest.com

The Armenian Interest (թարգ.՝ «Հայաստանի շահ»), Հայաստանում գործող վերլուծական կենտրոն:

Կենտրոնը իր կայքում հրապարակվում է հայաստանյան և օտարերկրյա առաջատար փորձագետների, քաղաքական, դիվանագիտական, հասարակական եւ մշակութային գործիչների վերլուծությունները, հարցազրույցները, մեկնաբանություններն ու զեկույցները[1]: Կենտրոնն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպվում են առավել արդիական խնդիրների վերաբերյալ սեմինարներ, հատուկ դասընթացներ, քննարկումներ: Բացի այդ, կենտրոնը ծավալում է նաև խորհրդատվական գործունեություն՝ հասարակական, քաղաքական և տնտեսական խնդիրների վերաբերյալ տրամադրելով փորձագիտական գնահատականներ[1]:

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտտրոնի նպատակն է՝ ձևավորել գլոբալ գիտավերլուծական հարթակ միջազգային հարաբերություններում հայկական շահերի բացահայտման, վերագիտակցման և առաջ մղման համար[2]։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, կենտրոնի խնդիրներն են[2].

  • Ձևավորել և ապահովել հարթակ գիտահետազոտական քննարկումների համար,
  • Համախմբել հայկական մտավոր կապիտալը,
  • Համագործակցել աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների և փորձագետների հետ,
  • Վերլուծել ներքին և արտաքին քաղաքական գործընթացները` Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում միջազգային հարաբերությունների համակարգում հայկական գործոնի դերը հետազոտելու նպատակով,
  • Պատրաստել փորձագետների, գիտնականների և վերլուծաբանների նոր սերունդ։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի խմբագրության կազմի մեջ են մտնում[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]