Save Me

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Save Me»
Քուինի երգը «The Game» ալբոմից
Թողարկված1980 թվականի դեկտեմբերի 25
Ֆորմատ7"
Ժանրռոք բալլադ
հարդ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն3:43
ԼեյբլEMI Records, Elektra Records
ՀեղինակԲրայան Մեյ
ՊրոդյուսերReinhold Mack?

Save Me, Queen անգլիական ռոք-խմբի «The Game» ալբոմի երգ։ Գրել է Բրայան Մեեմը։ Երգը թողարկվել է սինգլի տեսքով, «Let Me Entertain You» երգի կենդանի ձայնագրության «Բ» մասում։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա խմբի առաջին երգն էր, որի ժամանակ օգտագործվել է սինթեզատոր։

Aquote1.png Երգի առաջին տողերը, որն ուղեկցվում էր դաշնամուրի մեղմ երաժշտությամբ,ունկնդրին նախապատրաստում է երգում պատկերվող հետագա իրադարձությունների․ «Ամեն ինչ շատ լավ սկսվեց․․․ մենք ստեղծված էինք միմյանց համար, ես հմայված էի քեզնով, քո սիրով, ես քեզ այնքան շատ էի սիրում»։ Այն պահին երբ երգը հասնում էր ուժգին,եթե չասենք հուսահատ, կրկներգին, Մերկուրին, Մեյը, Դիկոնը և Թեյլորը օգնության են գալիս կասկածանքների մեջ գտնվող հերոսին, որը «չէր կարող ապրել մենակության մեջ»
- Մարտին Պաուեր
Aquote2.png

Այդ ռոք-բալլադում կիթառահար Մեյը ոչ միայն Էլեկտրակիթառ էր նվագում, այլ նաև ռոյալ։ «The Game» և «Flash Gordon» երաժշտական ճանապարհորդության ընթացքում Մեյը նվագում էր իր ստեղնաշարային մասը մինչև երկրորդ կրկներգ, և հետո արդեն նվագում էր Ֆրեդի Մերկուրին։ Հետո կիթառահարը նվագում էր կիթառի մասը։

Մեյը այս երգը գրել է իր ընկերոջ մասին, որի հետ դադարել է ընկերություն անել[1]։

Երգը սինգլի տեսքով թողարկվելուց կես տարի առաջ, միանգամից սիրվեց երկրպագուների կողմից և հետո պահպանվեց «Greatest Hits» հավաքածուի մեջ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը 1979 թվականի դեկտեմբերի 22-ին նկարահանել է Կեյտ Մակմիլանը, Alexandra Palace-ում։ Դա խմբի առաջին տեսահոլովակն էր, որի ժամանակ օգտագործվել է անիմացիա։

Տեսահոլովակը կազմված էր 2 մասից, որոնք անընդհատ փոփոխվում էին՝ խմբի կատարումը և անիմացված մասը։ առաջին ֆորմատում խումբը հայտնվում է տեսահոլովակի սկզբում, բոլոր կրկներգերի ժամանակ (բացի վերջինից) և կիթառային սոլոյի․ մնացածը անիմացիաներ են։ Խումբը երգը կատարում էր բեմում, որի մեջտեղում կային 3 աստիճաններ, որոնցում տեղակայված էին հարվածային գործիքները։ Տեսահոլովակում Մեյը ռոյալ չէր նվագում, միայն կիթառ էր նվագում։

Անիմացված մասը սկսվում է առաջին 2 քառատողերում և վերջին կրկներգում։ Այդ մասի գլխավոր հերոսներն էին կինը և սպիտակ աղավնին։ Կինը ցանկանում էր բռնել աղավնիին, բայց այդ ամենն իր մոտ չէր ստացվում։ Վերջում նա նրան բաց է թողնում և հեռանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Обзор песни Save Me на сайте Songfacts.com» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-25-ին։ Վերցված է 27 июня 2007