SOLID
Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման մեջ SOLID֊ը ծրագրավորման 5 գործելակերպերի մնեմոնիկ հապավում է, որը նպատակ ունի ծրագրային մշակումը դարձնել ավելի հասկանալի, ճկուն և կառավարելի։ Այս սկզբունքները ենթաբազմություն են այն բազմաթիվ սկզբունքների, որ առաջ են քաշվել ամերիկացի ծրագրային ապահովման ճարտարագետ և դասախոս Ռոբերտ Ս․ Մարտինի[1] կողմից առաջին անգամ ներմուծված 2000 թ․֊ի իր Նախագծման սկզբունքներ և նախագծման ձևանմուշներ հոդվածում[2]
SOLID սկզբունքները հետևյալն են․
- Միակ պատասխանատվության սկզբունք
- Բաց-փակ սկզբունք
- Լիսկովի փոխարինման սկզբունք
- Ինտերֆեյսի առանձնացման սկզբունք
- Կախվածության ինվերսիայի սկզբունք
Միակ պատասխանատվության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր դաս պետք է լուծի միայն մեկ խնդիր։ Դասը պետք է պատասխանատու լինի միայն մեկ խնդրի լուծման համար[3]։
Բաց-փակ սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագրային սուբյեկտները (դասեր, մոդուլներ, ֆունկցիաներ) պետք է բաց լինեն ընդլայնման համար, փակ լինեն փոփոխությունների համար[4]։
Լիսկովի փոխարինման սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհրաժեշտ է, որ ժառանգ դասերը կարողանան փոխարինել ծնող դասերին։ Այս սկզբունքի նպատակը կայանում է նրանում, որ ժառանգ դասերը կարող են օգտագործվել ծնող դասերի փոխարեն, որոնցից նրանք ձևավորվում են՝ առանց խափանելու ծրագիրը[5]։
Ինտերֆեյսի առանձնացման սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագրային ապահովման սուբյեկտները չպետք է կախված լինեն այն մեթոդներից, որոնք նրանք չեն օգտագործում[6]։
Կախվածության ինվերսիայի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախվածության առարկան պետք է լինի աբստրակցիա, այլ ոչ թե կոնկրետություն.
- Վերին մակարդակի մոդուլները չպետք է կախված լինեն ցածր մակարդակի մոդուլներից։ Երկուսն էլ պետք է կախված լինեն աբստրակցիաներից։
- Աբստրակցիաները չպետք է կախված լինեն դետալներից։ Դետալները պետք է կախված լինեն աբստրակցիաներից[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Martin Robert C. (Dates back to at least 2003)։ «Principles օf Ood»։ butunclebob.com։ Robert C. Martin։ Վերցված է 2021-03-22
- ↑ Martin, Robert C. (2000)։ «Design Principles and Design Patterns»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2015-02-02։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-02-ին։ Վերցված է 2021-03-22
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2015-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 2021-03-22
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2015-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 2021-03-22
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2015-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 2021-03-22
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2015-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 2021-03-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Tcharoyan Artak (2020-05-09)։ «SOLID»։ Medium (հայերեն)