SNMP

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SNMP հաղորդակցման սկզբունքները

SNMP (անգլ.՝ Simple Network Management Protocol — Ցանցի պարզ ղեկավարման հաղորդակարգ)՝ ստանդարտ ինտերնետային հաղորդակարգ՝ IP ցանցերում սարքավորումների ղեկավարման համար TCP/UDP կառուցվածքի հիման վրա։ SNMP-ի հետ համատեղելի սարքավորումների շարքին են դասվում երթուղիչները, փոխարկիչները, սերվերները, կայանները, տպիչ սարքերը, մոդեմային կանգնակները և այլն։ Հաղորդակարգը սովորաբար օգտագործվում է ցանցին միացված սարքավորումների ցանցային ղեկավարման և վերահսկման համար այն պարագայում, երբ պահանջվում է ադմինիստրատորի ուշադրությունը։