Jump to content

SMS լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SMS լեզու
Տեսակlanguage variety?
 SMS language Վիքիպահեստում

SMS-ների լեզուն կամ Textese-ը (հայտնի է նաև chatspeak, txt, txtspk, txtk, texting language կամ txt talk անվանումներով) անգլերենի ժարգոն է, որն օգտագործվում է բջջային հեռախոսների SMS-ներում, սոցիալական ցանցերում և անհապաղ հաղորդագրման ժամանակ։ Դա անգլերենի համառոտ ձև է՝ նման rebus-ին։ (predictive text)-ի կիրառման աստիճանական ավելացման հետ դրա կիրառումը նվազում է։ Նման լեզուն ոչ միշտ է ենթարկվում կամ հետևում ընդունված անգլերենի քերականական կանոններին։ Ավելին՝ այս համակարգում գործածված բառերը կարող են բացակայել սովորական բառարաններում։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Textese-ի նպատակն է օգտագործել հնարավորինս քիչ գրանշաններ հասկանալի հաղորդագրություն փոխանցելու համար։ Ուստի՝ կետադրության, քերականության և մեծատառերով ուղղագրության կանոնները հաճախ անտեսվում են։
Այս տարալեզուն ունի փոքրաթիվ հիերոգլիֆներ (իրազեկվածներին հասկանալի կոդեր) և մի շարք տառատեսակային պայմանանշաններ։ Ըստ հետազոտություններից մեկի՝ թեև այս տարալեզվով ավելի արագ կարելի է գրել, այն կարդալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան սովորական անգլերենով[փա՞ստ]։ Ըստ դոկտոր Նանագ Քեմպի (Թասմանիայի համալսարան) հետազոտությունների՝ Textese-ի զարգացումն անքակտելիորեն կապված է քերականության ու հնչյունաբանության խոր ըմբռնման հետ։

Textese-ն անգլերենի ձևավորվող բարբառ է՝ գերհամառոտ բառեր և արտահայտություններ կազմելու համար տառերի ու թվերի անսովոր պայմանական կիրառմամբ[1]։ Բարբառի ծագումը կարելի է կապել բջջահեռախոսային հաղորդագրությունների ստեղծման հետ, թեև գրառման էլիպտիկ (սղման) համակարգը ստեղծվել է անվազն telegraphese-ի (հեռագրային լեզվի) օրերին։ SMS-ների լեզվով գրելու ստանդարտ կանոններ չկան, շատ բառեր կարող են նաև կրճատվել, օրինակ՝ "text" բառը կարող է վերածվել "txt"-ի։ Բառերն ավելի կարճ դարձնելու համար դրանցում կարող են օգտագործվել նաև թվեր, օրինակ՝"later" բառը կարող է գրվել "l8r" տեսքով։ Այս լեզուն արագացնում է բառերի գրառումը, նպաստում է տառերի թվի առավելագույն կրճատմանը և տեքստային հաղորդման տարածքային սահմանափակման խնդրի լուծմանը։
Այն նման է AOL speak և Telex speak լեզուներին և ծագել է ինտերնետային զրուցասրահների (chatroom) սղագրային տարբերակից, որը պետք է հարմարվեր թույլատրված գրանշանների փոքր թվին (վաղ շրջանի SMS-ներում կարելի էր օգտագործել ընդամենը 160 գրանշան, իսկ որոշ մատակարարներ վճարը գանձում են ըստ ուղարկված գրանշանների) և հարմար լեզու էր բջջահեռախոսների փոքր ստեղնաշարների համար[2]։

Բառային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տառը կարող է փոխարինել բառին

  • be բառը դառնում է b
  • see բառը դառնում է c
  • are բառը դառնում է r
  • you բառը դառնում է u
  • why բառը դառնում է y

Մեկ թիվը կարող է փոխարինել բառին

  • ate բառը դառնում է 8
  • for բառը դառնում է 4
  • to կամ too բառը դառնում է 2
  • one կամ won բառը դառնում է 1

Մեկ տառը կամ թիվը կարող է փոխարինել վանկին

  • ate վանկը դառնում է 8, ուստի
    • great բառը դառնում է gr8
    • mate բառը դառնում է m8
    • later բառը դառնում է l8r կամ l8a
    • skate բառը դառնում է sk8
    • skater բառը դառնում է sk8r
  • tomorrow բառը դառնում է 2mro
  • for կամ fore վանկը դառնում է 4, ուստի
    • before բառը դառնում է (վերոհիշյալ երկու դեպքեր) b4
    • therefore բառը դառնում է thr4։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lily Huang (2015-31-01). «Newsweek.com». Newsweek.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20–ին-ին.
  2. «History of Short Message Service (SMS)». Reviews and Ratings of SMS Marketing Services. Best Text Marketing. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SMS լեզու» հոդվածին։