Recursive Internetwork Architecture

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Recursive InterNetwork Architecture (RINA) Ռեկուրսիվ Համացանցի Ճարտարագիտություն - նոր ցանցային ճարտարագիտություն է, որն առաջարկվում է որպես այլընտրանք լայնորեն կիրառվող ինտերնետի TCP/IP մոդելին։ RINA-ի հիմնական գաղափարներն են՝ համակարգչային ցանցերը իրենցից ներկայացնում են միջգործընթացային հաղորդակցություն և ի տարբերություն OSI մոդելի, ցանցային շերտերը պետք է լինեն կախված մասշտաբից, որտեղ կա ընդամենը մեկ պրոտոկոլ, որը ռեկուրսիվորեն կրկնվում է այնքան, որքան դա անհրաժեշտ է տվյալ խնդիրը տվյալ ցանցում լուծելու համար։ Այսպիսով տարբեր ցանցային շերտեր ունենալու և տարբեր գործընթացների համար տարբեր գործառույթներ ունեցող պրոտոկոլներ օգտագործելու փոխարեն, օգտագործվում է միայն մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

RINA-ի հիմքում ընկած է գոյություն ունեցող ինտերնետի տեսության և իրագործման պատճառներով առաջացված խնդիրները, որոնց հետևանքով գիտնականներն, ովքեր աշխատել են ARPANET և CYCLADES նախագծերի վրա, առաջ են բերել համակրգչային ցանցերի նոր գիտական տեսություն, որը պետք է լուծի գոյություն ունեցող խնդիրները, հիմնվելով ունեցած փորձի և տեսության թերությունների վրա։ RINA-ի վերաբերյալ առաջին աշխատությունը ամերիկացի գիտնական Ջոն Դեյի 2008 թվականին թողարկված Patterns in Network Architecture: A Return to Fundamentals [1]. գիրքն է, որը մանրամասն նկարագրում է նոր ցանցային ճարտարագիտության տեսությունը և լուծումներ է տալիս գոյություն ունեցող խնդիրներին։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

RINA-ն իրենից ներկայացնում է ցանցերի կազմակերպման այնպիսի մոդել, որը թույլ կտա այն օգտագործել բոլոր տեսակի ցանցային խնդիրներ լուծելու համար։ Այն մասնավորապես հանդիսանում է ցանցային IPC մոդելի տեսության իրագործում։

Պատկեր 3. RINA ցանցի և IPC Գործընթացների օրինակ

IPC (Inter-Process Communication) [2] մոդելի հասկացությունը կիրառվում է ոչ միայն համակարչային ցանցերի հետ աշխատելիս, այլև առհասարակ երբ խոսքը վերաբերվում է ցանկացած բաշխված գործընթացի։

RINA-ի տարրական միավորը DAP (Distributed Application Process)-ն է։ Երկու կամ ավելի DAP -եր կազմում են DAF (Distributed Application Facility), ինչպես ներկայացված է երկրորդ պատկերում։ Այս DAP-երը հաղորդակցվում են CDAP (Common Distributed Application Protocol)-ի միջոցով։ CDAP-ի միջոցով հեռակա DAP-ի օբյեկտների հետ կարելի է կատարել հետևյալ վեց գործողությունները՝ ստեղծել, ջնջել, կարդալ, գրել, սկսել և ավարտել։

Տվյալների փոխանակում կազմակերպելու համար DAP -երը կարիք ունեն ստորադաս գործիքի, որը կապահովի հաղորդայցումը։ Այս գործիքը մեկ այլ DAP է, այն կոչվում է DIF (Distributed IPC Facility) և ծառայում է նշված ցանցի շրջնակներում IPC ծառայություններ կազմակերպելու և ապահովելու համար DIF -ի DAP -երը կոչվում են IPCP (IPC Processes, IPC ծառայություններ։)

Հետազոտական Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

RINA -ի վերաբերյալ հետազոտական աշխատանքների սկիզբը կարելի է համարել 2008 թվականը, երբ հրատարակվեց Ջոն Դեյի Patterns in Network Architecture: A Return to Fundamentals գիրքը։ Այս աշխատությունն իր շուրջ համախմբեց հետազոտողների և գիտնականների ԱՄՆ-ից և Եվրոպայից, իսկ նրանց աշխատանքը համակարգվում է «Պուզեն Հանրության» կողմից։

Բոստոնի Համալսարանի Հետազոտական թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնի Համալսարանի հետազոտական թիմը ղեկավարներն են ՝ Ջոն Դեյը, Աբրահամ Մաթան և Լու Չիտկուշեվը։ Հետազոտական աշխատանքները հիմնականում ֆինանսավորվել են մի տրամադրված գրանտների միջոցներով և ի սկզբանե նպատակ ունեին Java լեզվի համար ստեղծել RINA -ի իրագործում, որը կաշխատեր հիմքում ունենալով UDP/IP պրոտոկլները։ Բոստոնի Համալսարանը նույնպես «Պուզեն Հանրության» անդամ է, և ակտիվորեն մասնակցում է FP7 IRATI և PRISTINE նախագծերի զանրգացմանը։ Բոստոնի Համալսարանում RINA -ի տեսությունը ներառված է ցանցային տեխնոլոգիաների ուսումնական ծրագրում։

FP7 IRATI[խմբագրել | խմբագրել կոդը]

IRATI -ն[3] RINA -ի բաց սկզբնաղբյուրով իրագործումն է Linux օպերացիոն համակարգերի համար։ Ի սկզբանե մշակվել է FP7-IRATI նախագծի շրջանակներում։ Հիմնական մասնակիցներն են ՝i2CAT, Nextworks, iMinds, Interoute և Բոստոնի Համալսարանը։ Նախագծի համակարգմամբ զբաղվում են Էդուարդ Գրասան, Վինչենցո Մաֆֆիոնեն, Մարկ Զունեն, Սանդեր Ֆրիխդենսը և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Patterns in Network Architecture: A Return to Fundamentals, John Day (2008), Prentice Hall, 978-0132252423
  2. John Day, Ibrahim Matta and Karim Mattar. Networking is IPC: A guiding principle to a better Internet. In Proceedings of the 2008 ACM CoNEXT Conference. ACM, 2008
  3. FP7 IRATI նախագծի կայքը։ http://irati.eu

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուզեն Հանրության կայքը։ http://www.pouzinsociety.org
RINA կրթական էջ IRATI նախագծի կայքում։ http://irati.eu/education Archived 2019-11-26 at the Wayback Machine.