RankBrain
RankBrain-ը (բառացի թարգմանվում է որպես «վարկանիշային ինտելեկտ») ինքնաուսուցման արհեստական ինտելեկտի համակարգ է, որը հաստատվել է Google-ի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 26-ին: Այն աջակցում է Google-ի որոնման արդյունքների մշակմանը և օգտատերերի համար տրամադրում է ավելի համապատասխան արդյունքներ: Վերջերս տված հարցազրույցում նշվեց, որ Google RankBrain-ը նրանց վարկանիշային ալգորիթմի երրորդ կարևոր գործոնն է՝ հղումների և բովանդակության հետ մեկտեղ:
Եթե RankBrain-ը հանդիպի որևէ բառի կամ արտահայտության, որին անծանոթ է, ալգորիթմը կարող է ենթադրություններ անել, թե որ բառերն ու արտահայտությունները կարող են ունենալ նմանատիպ նշանակություն և համապատասխանաբար զտել արդյունքները: Սա ավելի արդյունավետ է դարձնում որոնման հարցումները, որոնք օգտատերերը նախկինում երբեք չեն մուտքագրել:
Կան ավելի քան 200 տարբեր գործոններ, որոնք կազմում են վարկանիշային ալգորիթմը, և Google-ի ալգորիթմում այդ գործոնների ճշգրիտ գործառույթները լիովին բացահայտված չեն: Ընդհանուր համաձայնությունն այն է, որ RankBrain-ը մեկնաբանում է օգտատերերի հարցումները և տրամադրում է ամենահամապատասխան էջերը, որոնք պարտադիր չէ, որ պարունակեն որոնման հարցում ներառված ճշգրիտ բառերը:
Անցանց ռեժիմում RankBrain-ը ստանում է տվյալներ անցյալի որոնման հարցումների վերաբերյալ և, վերլուծելով դրանք, սովորում է, թե ինչպես հարմարեցնել որոնման արդյունքները: RankBrain-ի արդյունքները Google-ի թիմի կողմից ստուգվելուց հետո համակարգը թարմացվում է և կրկին աշխատում է իրական ժամանակում: [1] [2]
Ազդեցությունը թվային մարքեթինգի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]RankBrain-ը Google-ին հնարավորություն է տվել արագացնել ալգորիթմական թեստավորումը հիմնաբառերի կատեգորիաներում՝ ընտրելու լավագույն բովանդակությունը որևէ կոնկրետ բառի որոնման համար: Սա նշանակում է, որ կեղծ ազդանշանների օգտագործմամբ վարկանիշային մանիպուլյացիայի հին մեթոդները դառնում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ, մինչդեռ մարդկային տեսանկյունից ամենաբարձր որակի բովանդակությունը ավելի բարձր վարկանիշ է ստանում Google-ում:
RankBrain-ն օգնել է Hummingbird-ին (Google-ի որոնման ալգորիթմը) ապահովել ավելի ճշգրիտ արդյունքներ, քանի որ այն կարող է սովորել բառեր և արտահայտություններ, որոնց հետ գուցե ծանոթ չեն: Այն նաև ուսումնասիրում է այս տերմինները հատուկ երկրի և լեզվի համար, որտեղ հարցումն արվել է: Օրինակ, եթե ԱՄՆ-ում ինչ-որ մեկը որոնի «boot» բառը, նա տեղեկատվություն կստանա կոշիկների մասին։ Այնուամենայնիվ, եթե նույն հարցումը գալիս է Մեծ Բրիտանիայից, այն կարող է ներառել նաև ավտոմեքենայի բեռնախցիկի մասին տեղեկատվություն (ինչպես բրիտանական անգլերենում «boot»-ը վերաբերում է բեռնախցիկին):
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Andrew Broadbent (2017-05-22). «The real impact of Google's RankBrain on search traffic» (անգլերեն). The Next Web. Արխիվացված է օրիգինալից 2019-04-22-ին. Վերցված է 2019-09-16-ին.
- ↑ «FAQ: All about the Google RankBrain algorithm». Search Engine Land. 2016-06-23. Արխիվացված է օրիգինալից 2019-09-18-ին. Վերցված է 2019-09-16-ին.