Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis (/ˌnjmənˌʌltrəˌmkrəˈskɒpɪkˌsɪlɪkvɒlˌknˌkniˈsɪs/ ( )[1]), 45 տառից կազմված բառ, որը 1935 թվականին հորինել է Ազգային գլուխկոտրուկների լիգայի այն ժամանակվա նախագահ Էվերեթ Սմիթը։ Այն երբեմն օգտագործվել է որպես սիլիկոզ մասնագիտական հիվանդության հոմանիշ, բայց, ըստ էության, այդ բառը ոչ մի կապ չպետք է ունեցած լինի սիլիկոզի հետ, քանի որ սիլիկոզը կապված չէ հրաբխային փոշու արդյունահանման հետ, և սիլիկոզ չի հայտնաբերվել բյուրեղային սիլիցիումով հարուստ հրաբխային փոշիներով տարածքում բնակվող պոպուլյացիաներում։

Այն անգլերենի ամենաերկար բառն է, որը հրապարակվել է Oxford Dictionaries հայտնի բառարանում։ Այդ բառարանը սահմանել է այն որպես «արհեստականորեն ստեղծված երկար բառ, որը վերաբերում է թոքերի հիվանդությանը և որն առաջանում է շատ մանր մոխրի և ավազի փոշու ներշնչմամբ»[2]։

Հրաբխային բյուրեղային սիլիցիումի վերաբերյալ կլինիկական և թունաբանական հետազոտությունները գրեթե ապացույցներ չեն գտել սիլիկոզ կամ այլ պնևմոկոնիոզներ առաջացնելու նրա կարողության վերաբերյալ։

Երկրաքիմիական վերլուծությունները ցույց են տվել, որ հրաբխային ծագման սիլիցիումի բյուրեղներն իրենց բյուրեղավանդակում ունեն բնորոշ գործոններ, որոնք այն ավելի քիչ վնասակար են դարձնում՝ ի տարբերություն այլ ծագման սիլիցիումի բյուրեղների[3][4]։

Սիլիկոզը թոքերի մասնագիտական հիվանդության ձև է, որն առաջանում է բյուրեղային սիլիցիումի փոշու ներշնչման հետևանքով և դրսևորվում է բորբոքումով և սպիներով՝ թոքերի վերին բլթերում հանգուցավոր ախտահարման տեսքով։ Այն պնևմոկոնիոզի տեսակ է, և Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ի արևելքում հայտնի է որպես «սև թոք»։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis բառը անգլերեն ամենաերկար բառն է։ Բառը կարող է բացատրվել հետևյալ կերպ․

  1. Pneumono: հին հունարենից (πνεύμων, pneúmōn), նշանակում է թոքեր
  2. ultra: լատիներենից, նշանակում է այն կողմ
  3. micro ու scopic: հին հունարենից, նշանակում է փոքր․ խոսքը վերաբերում է պինդ մասնիկների մանր ցրվածությանը
  4. silico-: լատիներենից, նշանակում է սիլիցիում
  5. volcano: լատիներենից, նշանակում է հրաբուխ
  6. coni: հին հունարենից (κόνις, kónis), նշանակում է փոշի
  7. -osis: հին հունարենից, առողջական վիճակ ցույց տվող վերջածանց է։

Այս բառը գլուխկոտրուկների ազգային լիգայի (N. P. L.) ամենօրյա հանդիպման ժամանակ ստեղծել է նրա նախագահ Էվերեթ Մ. Սմիթը։ 1935 թվականի փետրվարի 23-ին բառը հայտնվել է New York Herald Tribune-ի հրապարակված հոդվածում՝ «Գլուխկոտրուկների սիրահարներն այստեղ բացում են 103-րդ նստաշրջանը՝ ճանաչելով 45 տառանոց բառը» վերնագրով[5]:

Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis-ը էլեկտրոֆոտոմիկոգրաֆիայի միջոցով դարձել է անգլերենի ամենաերկար բառը, որը ընդունվել է հանելուկների ազգային լիգայի կողմից կազմակերպության103-րդ կիսամյակային հանդիպման բացման ժամանակ, որը տեղի է ունեցել երեկ Նյու Յորքեր հյուրանոցում։ Լիգայի անդամները բացատրել են, որ քառասունհինգ տառից բաղկացած բառը հոմանիշ է պնևմոկոնիոզի հատուկ ձևին, որն առաջանում է սիլիցիումի հրաբխային փոշու ուլտրամիկրոսկոպիկ մասնիկներով․․․

—        մեջբերում New York Herald Tribune թերթից[5][6]։

Չնայած այն սահմանվել է որպես պնևմոկոնիոզի ընդլայնում, չի եղել որևէ գիտական ապացույց նմանատիպ հիվանդության վերաբերյալ, որը կապված է եղել հրաբխային սիլիցիումի մասնիկների ազդեցության հետ[7]։

Հետագայում այդ բառը օգտագործվել է Ֆրենկ Սքալիի «Bedside Manna» հանելուկների գրքում, որից հետո լիգայի անդամները քարոզարշավ են իրականացրել բառը հիմնական բառարաններում ներառելու համար։

45 տառից բաղկացած այս բառը, որը կոչվում է «p45», առաջին անգամ հայտնվել է 1939 թվականին՝ Merriam-Webster New International Dictionary, Second Edition հավելվածում[8]։

Համացանցի հիշատակումները պնևմոնոուլտրամիկրոսկոպիկ սիլիկոհրաբխուկոնիոզի կամ սիլիկոզի մասին ճշգրիտ չեն, թե իբրև այն առաջանում է «թոքերի լորձաթաղանթի՝ սուր մասնիկներով պատռումից՝ տուժածի մոտ առաջացնելով օդի արտահոսք թոքերից և միևնույն ժամանակ արյունահոսություն դրանց խոռոչից[9]։ Այն չափի մասնիկները, որոնք կարող են ներթափանցել թոքեր (<10 մկմ տրամագծով) մեղմորեն նստում են թոքերի լորձաթաղանթի վրա, այլ ոչ թե կտրում կամ քայքայում են մակերեսը։

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիմփսոնների» դրվագներից մեկում Աբրահամ Սիմփսոնի կերպարը (որին հնչյունավորել է Դեն Կաստելլանետան), այդ բառը արտասանել է ճիշտ և համապատասխան համատեքստում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին.
  2. «Definition of pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis in Oxford dictionary (British and World English)». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին.
  3. Stewart, Carol; Damby, David E.; Horwell, Claire J.; Elias, Tamar; Ilyinskaya, Evgenia; Tomašek, Ines; Longo, Bernadette M.; Schmidt, Anja; Carlsen, Hanne Krage; Mason, Emily; Baxter, Peter J.; Cronin, Shane; Witham, Claire (2021 թ․ դեկտեմբերի 21). «Volcanic air pollution and human health: recent advances and future directions». Bulletin of Volcanology (անգլերեն). 84 (1): 11. doi:10.1007/s00445-021-01513-9. ISSN 1432-0819.
  4. Horwell, Claire J.; Williamson, Benedict J.; Donaldson, Ken; Le Blond, Jennifer S.; Damby, David E.; Bowen, Leon (2012 թ․ նոյեմբերի 19). «The structure of volcanic cristobalite in relation to its toxicity; relevance for the variable crystalline silica hazard». Particle and Fibre Toxicology (անգլերեն). 9 (1): 44. doi:10.1186/1743-8977-9-44. ISSN 1743-8977. PMC 3574026. PMID 23164071.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. 5,0 5,1 Rochlin, Dara (2016 թ․ ապրիլի 20). «Word Wednesday: Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis». Dara Rochlin Book Doctor. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Staff (1935 թ․ փետրվարի 23). «Puzzlers Open 103rd Session Here by Recognizing 45-Letter Word». New York Herald Tribune.
  7. Horwell, Claire J.; Baxter, Peter J. (2006 թ․ հուլիսի 1). «The respiratory health hazards of volcanic ash: a review for volcanic risk mitigation». Bulletin of Volcanology (անգլերեն). 69 (1): 1–24. Bibcode:2006BVol...69....1H. doi:10.1007/s00445-006-0052-y. ISSN 1432-0819. S2CID 19173052.
  8. Miller, Jeff (2017 թ․ դեկտեմբերի 24). «A collection of word oddities and trivia: page 11, long words». A Collection of Word Oddities and Trivia. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Bennett, Giles. «Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis». Corgin. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis» հոդվածին։