Norton commander (NC) օպերացիոն թաղանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Norton commander (NC) օպերացիոն թաղանթ
Տեսակfile manager?[1]
Նախագծումը՝Ջոն Սոխա[1] և Symantec?
ՕՀDOS[1]
Լույս տեսավ՝1986
ՊլատֆորմԱնհատական համակարգիչ
Վերջին կայուն տարբերակ5.51 (հուլիսի 1, 1998)
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր

Օպերացիոն թաղանթները հատուկ ծրագրատեսակներ են, որոնք հեշտացնում են օպերացիայի հաղորդումը և ընկալումը, փոխում են համագործակցության ոճը աղյուսակայինի և գրաֆիկակայինի, աշխատանքին տալով առավել հարմարավետ և երկխոսական բնույթ։ Ամենատարածված թաղանթներից է Nortօn commander-ը (NC), որն օգտագործողի հետ համագործակցում է հատուկ գրաֆիկական օբյեկտների՝ պատուհանների օգնությամբ, որոնք օգտագործվում են տրամաբանական առումով շաղկապված տվյալների արտապատկերման համար։

Պանելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NC-ի տարատեսակ պատուհանների ցանկում առանձին տեղ են զբաղեցնւմ պանելները, որոնք գտնվում են աջ և ձախ կեսերում, և կոչվում են աջ և ձախ պանելներ, որոնցից յուրաքանչյուրին համադրվում է մագնիսական սկավառակների կուտակիչ՝ ընթացքը և, այդ կուտակիչի սկավառակի դիրեկտորիաներից մեկը։ Պանելները կարող են արտապատկերել դիրեկտուրիաների և ֆայլերի ցանկեր, որոնք կարող են ներկայացվել լրիվ և կարճ տարբերակներով, ֆայլերի և դիրեկտուրիաների չափսերով, ստեղծման տարեթվերով և ժամանակներով, և առանց այդ տվյալների։

Պանելների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն

Full (լրիվ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Full պանելը արտապատկերում է ընթացիկ դիրեկտուրիայի բաղկացուցիչների ցանկը, նրանց չափսերը, ստեղծման տարեթվերը և ժամանակները։

Brief (կարճ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Brief պանելը արտապատկերում է համադրված դիրեկտուրիայի բաղկացուցիչ դիրեկտուրիաների և ֆայլերի ցանկը։

Tree (ծառ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Tree (ծառ) տեսակի պանելները ներկայացնում են ֆայլային կառուցվածքը։

Info (ինֆորմացիոն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Info (ինֆորմացիոն)-ն՝ տեղեկություն հիշողության և սկավառակների մասին։
Ժամանակի յուրաքանչյուր պահին էկրանի վրա արտապատկերված պանելներից մեկը ակտիվացած է։ Պանելը ակտիվացվում է Tab ստեղնով։ Ակտիվացած պանելը բնորոծվում է լուսային կուրսորի առկայությամբ, որը կարելի է տեղափոխել պատուհանի տարածքով, նշել և ընտրել առանձին կետերը։ Կուրսորի տեղափոխումների կետերի նշումների համար օգտագործվում են կուսորի ղեկավարման ստեղները՝ Page Up, Page Down, Home, End, Left, Right և այլն։ NC-ն ունի հրամաններ, որոնց օգնությամբ ղեկավարվում են համակարգչի աշխատանքները ու թողարկվում են ֆայլային կառուցվածքային մշակման գործողությունները։ Սեփական հրամանները ունենալով հանդերձ՝ NC-ն պահպանում է նաև MS-DOS օպերացիոն համակարգի հրամանների կատարման հնարավորությունները։ NC-ի օգնությամբ կարող են ստեղծել և հեռացնել դիրեկտուրիաներ, դիտել ֆայլերի կառուցվածքը։ NC-ի օգնությամբ ստեղծելու և հեռացնելու համար օգտագործվում են MKDIR (Make Directory) և Delete հրամանները, որոնք թողարկվում են նաև F7 և F8 ստեղների օգնությամբ ((F7-MKDIR), իսկ (F8-Delete))։ Դիրեկտուրիաները և ֆայլերը կարող են վերանավանվել, որի համար էլ օգտագործվում է REMORE-ով, այսինքն Rename-ով և Move-տեղափոխման հրամանով, որը թողարկում է F6 ստեղնի սեղմով։

NC համակարգի օգնությամբ կարող են ստեղծվել տեքստային ֆայլեր, խմբագրել դրանք, տեղափոխել և պատճենահանել(copy)։ Copy հրամանը ունի նաև մեկ ուրիշ կարևոր կիրառում՝ կարող է օգտագործվել ֆայլերի տպման համար, որի համար ֆայլը նշվում է կուրսորով, թողարկվում է copy հրամանը և երկխոսական պատուհանում հավաքվում է Print (Prn)։

  1. 1,0 1,1 1,2 http://www.softpanorama.org/OFM/Paradigm/Ch03/norton_commander.shtml