Jump to content

McDonnell Douglas AH-64 Apache

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
McDonnell Douglas AH-64 Apache
Տեսակթռչող ապարատների ընտանիք
ԵնթատեսակՀարվածային ուղղաթիռ
ՍտեղծողHughes Helicopters
ԱրտադրողHughes Helicopters, Դուգլաս ՄաքԴոնել, Boeing Defense, Space & Security և AgustaWestland?
Առաջին թռիչք1975 սեպտեմբերի 30
Շահագործման սկիզբ1984 հունվարի 26
Կարգավիճակշահագործվում է
ՇահագործողներԱՄՆ բանակ, Իսրայելի ռազմաօդային ուժեր, Եգիպտոսի ռազմաօդային ուժեր, Royal Netherlands Air Force?, Japan Ground Self-Defense Force?, Էստոնիայի զինված ուժեր և Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժեր
Արտադրման թվականներ1982-ից
Միավոր արտադրված1 174 (2010 փետրվար)
 AH-64 Apache Վիքիպահեստում

AH-64 «Ապաչ» (անգլ.՝ Apache), ԱՄՆ Զինված ուժերի հիմնական հարվածային ռազմական ուղղաթիռը՝ 1982 թվականից։ 2014 թվականից հանդիսանում է աշխարհի ամենատարածված հարվածային ուղղաթիռը։

AH-1 «Կոբրա»-ի ամենահաջող կիրառումը Վիետնամում հաստատեց ռազմական ուղղաթիռի կիրառման կենսունակությունը։ Միևնույն ժամանակ «Կոբրա»-ի ենթադրյալ «ժառանգորդի» ճակատագիրն անորոշ էր։ AH-56 «Շայեն»-ի թանկարժեք ծրագիրը շարունակվեց մոտ տասնամյակ և վերջնականապես փակվեց 1972 թվականին։ Ժամանակավոր փոխարինողի փնտրտուքները՝ ի դեմս Սիկորսի S-67-ի, S-61-ի և այլ ուղղաթիռների մոդիֆիկացիաների, ևս անհաջող ավարտվեցին։ Վերջապես 1972 թվականին նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի Զինված ուժերը սկսեց կատարելագործված ռազմական ուղղաթիռի (անգլ.՝ Advanced Attack Helicopter, AAH) ծրագիրը[1][2], որը նախատեսված է օրվա ցանկացած պահի և նույնիսկ վատ եղանակային պայմաններում հակառակորդի տանկերը ոչնչացնելու համար։

AAH ուղղաթիռին ներկայացվող հիմնական պահանջներն էին՝

  • սպառազինությունը՝ 30 մմ տրամաչափի «M230 Chain Gun» թնդանոթ, 16 հատ «AGM-114» հակատանկային հրթիռ կամ 4 կայանք՝ բաղկացած 19 հատ 70 մմ տրամաչափի «НАР Hydra 70» հրթիռներից,
  • անձնակազմը՝ 2 մարդ,
  • բնութագրեր․ հաշվարկային թռիչքային զանգվածը՝ 7260 կգ, վերընթաց արագությունը՝ 12.7 մ/վրկ,
  • 30 մ-ից պակաս բարձրության վրա գիշերը և վատ եղանակային պայմաններում թռիչքների համար նավարկման սարքավերումները,
  • շարժիչը՝ գազատուրբինային «XT-700», ինչը ներդաշնակություն է ապահովել նախագծվող ռազմա-տրանսպորտային «UH-60» ուղղաթիռի հետ,
  • ինֆրակարմիր ճառագայթման նվազեցման համակարգը,
  • ուղղաթիռի մարտական կենսունակության ապահովումը,
  • ենթադրվող ծառայողական ժամանակաշրջանը՝ 15 տարի,
  • սերիական մեքենայի հաշվարկային արժողությունը՝ 14 մլն ԱՄՆ դոլար, արտադրության ինքնարժեքը՝ 11-12 մլն ԱՄՆ դոլար։

Մրցույթին մասնակցում էին 5 ավիաշինարարական ընկերություն՝ Բոինգ Վերթոլ, Բել, Հյուզ, Լոքհիդ, Սիկորսկի։ 1973 թվականի հունիսին այս ընկերություններից երկուսի հետ (Բել և Հյուզ) պայմանագիր կնքվեց՝ նախատիպերի մշակման և արտադրության նպատակով։ Բել ընկերությունն առաջարկեց YAH-63 (Մոդել 409)-ը, որը AH-1-ի կատարելագործված տարբերակն էր․ նախատիպն առաջին թռիչքը կատարեց 1975 թվականի նոյեմբերի 22-ին։ Որոշ ժամանակ առաջ՝ սեպտեմբերի 30-ին թռել էր Հյուզի YAH-64-ը․ փորձարկիչ օդաչուներն էին Ռոբերտ Ֆերին և Ռալեյ Ֆլետչերը։ Զինված ուժերի կողմից իրականացված համեմատական փորձարկումների ընթացքում Հյուզ ընկերության նախատիպը գերազանցեց մյուս ընկերության նախատիպին արագ ամբարձմամբ և մանյովրով և ընդհանուր առմամբ նրա բնութագրիչները գերազանցում էին ներկայացված պահանջները։ Իր դերը խաղաց նաև YAH-63-ի վթարը՝ փորձնական թռիչքների ժամանակ։ 1976 թվականի դեկտեմբերին հայտարարվեց Հյուզ ընկերության հաղթանակի մասին, որը պետք է արտադրեր YAH-64 ուղղաթիռը։

Մրցույթում տարած հաղթանակից հետո ընկերությունը շարունակեց ուղղաթիռի երկար փորձարկումները՝ կառուցվածքում և կողային սարքավորումներում մի շարք փոփոխություններ մտցնելով։ Ընդհանուր առմամբ թռիչքային փորձարկումների քանակը կազմեց 2400 ժամ։ Մի շարք դժվարությունների պատճառով սերիական արտադրության որոշումը հետաձգվեց 2 տարով։ Միայն 1981 թվականի ամռանը սկսվեցին ուղղաթիռի ռազմական փորձարկումները։ Շինարարները գոհ մնացին նոր մեքենայից և նույն տարվա դեկտեմբերի 19-ին որոշում ընդունվեց AH-64A մակնիշի և «Ապաչ» անվանումով ուղղաթիռների սերիական արտադրության մասին[3]։

Ապաչների արտադրության համար Արիզոնայի Մեսա քաղաքում գործարան կառուցվեց։ Առաջին սերիական ուղղաթիռի թողարկումը տեղի ունեցավ 1983 թվականի սեպտեմբերի 30-ին՝ AH-64 ուղղաթիռի թռիչքից ուղիղ 8 տարի անց։ Հաջորդ տարի Հյուզ ֆիրման 470 մլն ԱՄՆ դոլարով վաճառվեց Մակդոնել Դուգլաս ընկերությանը[4], որին անցավ նաև ուղղաթիռների արտադրությունը։ Ապաչիները մուտք գործեցին զինված ուժեր և ամեն մի էսկադրիլիային տրվեց 18 ուղղաթիռ։ Առաջին էսկադրիլիան մարտունակ դարձավ 1986 թվականի հուլիսին։ 1989 թվականից Ապաչիները մուտք գործեցին նաև ԱՄՆ ազգային գվարդիա։ Սերիական արտադրությունն ավարտվեց 1994 թվականի դեկտեմբերին․ ընդհանուր առմամբ արտադրվեց 827 ուղղաթիռ։ AH-64A-ի վաղ մոդիֆիկացման 1 ուղղաթիռի արժեքը գնահատվում է 14.5 մլն ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. OAVCSA 1973, p. 10.
  2. «Army Seeking Bids On New Helicopter». New York Times. 1972 թ․ նոյեմբերի 16.
  3. Bishop 2005, pp. 8–9.
  4. Donald 2004, p. 119.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]