Killing Machine (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Killing Machine
Ջուդաս Պրիսթի
Թողարկված1978, հոկտեմբեր
Ձայնագրված1978, օգոստոս-սեպտեմբեր
Ժանրծանր մետալիկա
Տևողություն35:06
Լեզուանգլերեն
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերՋեյմս Գաթրի

Killing Machine(Սպանության մեքենա), ծանր մետալ Judas Priest (Ջուդաս Պրիսթ) խմբի 5-րդ ալբոմն է՝ թողարկված 1978 թ. հոկտեմբերին։ Այս ալբոմը խմբին առաջ մղեց դեպի ավելի կոմերցիոն ոճի մեջ, սակայն դեռ պարունակում էր նախորդ ալբումներից եկած մռայլ թեմաներ։ Դա վերջին ստուդիո ալբոմն էր, որտեղ հարվածային գործիքավորումը ներկայացնում էր Լես Բինկսը։

ԱՄՆ-ում 1979 թ. "Killing Machine" ալբոմը վերանվանվեց "Hell Bent for Leather", որովհետև "Columbia/CBS"-ի ամերիկյան մասնաճյուղը չէր հավանում ալբոմի վերնագրի մարդասպանական իմաստը։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

"Killing Machine"-ով Judas Priest-ը սկսեց շարժվել դեպի ավելի մատչելի, կոմերցիոն ֆորմատի, որը հրաժարվում էր իրենց նախորդ 3 ալբոմների երգերի մռայլ թեմաներից։ Չնայած այս ալբոմը դեռևս ունի մուգ երանգներ, այն ավելի հիմնավորված է ռեալիզմում։ Դա իր արտացոլումը գտավ իրենց բեմական զգեստների փոփոխման մեջ՝ գոթական հանդերձանքից անցան կաշվի։ Այն նաև անդրադարձավ փանկերի շարժման նոր ալիքի զարգացման վրա։ Գլին Թիփտոնը մի հարցազրույցում ասել է. "Մենք հավատում ենք, որ Նոր ալիքի մի մասն ենք։ Մենք արագ ենք և ագրեսսիվ։ Ահա թե ինչումն է բանը:" Ալբոմի "Burnin' Up" և "Evil Fantasies" երգերը լի են "S&M" թեմաներով, մինչդեռ "Running Wild"-ը ուշ գիշերային երեկույթների մասին է։ "Hell Bent for Leather"-ըարտացոլում է իրենց նոր որդեգրած կաշվե ոճը և Ռոբ Հալֆորդի Հարլի-Դեյվիդսոն մոտոցիկլով մուտքը բեմ։ "Take on the World" սինգլը փորձ էր ստանալու ամբողջ ստադիոնով մեկ մարդկանց ձայներ, ինչպես Queen-ի "We Will Rock You" երգի ժամանակ։ Այն նաև կատարվել է Human League-ի կողմից իրենց 1980 թ. տուրի ընթացքում[1]։ Եթե բառերը այս ալբոմում ավելի պարզեցված են համեմատած նախորդների և ադապտացված են ռոքի մեյնսթրիմ արենային, ապա իրենց գործիքները պահպանել են իրենց բնորոշ ագրեսսիվությունը։ Եվ վերջապես, "Killing Machine"-ի արտադրությունը մեծապես ավելացրեց Judas Priest-ի ընդհանուր մակարդակը, որը լավ սկիզբ կհանդիսանա իրենց հաջորդ բեկումնային ալբոմի՝ "British Steel"-ի համար։ Վերաթողարկումները Ալբոմը վերաձայնագրվել է 2001 թ.՝ ավելացնելով ևս 2 բոնուսային երգեր։ Դրանցից "Fight for Yout Life"-ը եղել է իրենց "Defenders of the Faith" ալբոմի "Rock Hard Ride Free" երգի օրիգինալ տարբերակը։

Ձայնագրություն և Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Judas Priest-ի առաջին ալբոմն է, որտեղ Գլեն Թիփտոնը ներառեց կիթառի կտկտոցի տեխնիկան իր սոլո ոճի մեջ։ Սա նաև վերջին ալբոմն էր, որտեղ հարվածային գործիքավորումը ներկայացնում էր Լես Բինկսը, ով միացել էր խմբին դեռևս 1977 թ. "Sin After Sin" տուրի ժամանակ։

Կրիտիկական ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. "Killing Machine"-ը զբաղեցրեց 321-րդ տեղը "Rock Hard" ամսագրի "The 500 Greatest Rock & Metal Albums of All Time" գրքում[2]։ Այս ալբոմը, ինչպես և իրենց հետագա ալբոմները, երկրպագուներին բաժանեցին երկու խմբի՝ նրանց, ովքեր նախընտրում էին խմբի նախորդ ալբոմների մռայլ թեմաները, և նրանց, ում դուր է գալիս նոր թեմաները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Արխիվացված 4 Հունվար 2013 Wayback Machine
  2. [...], Rock Hard (Hrsg.). [Red.: Michael Rensen. Mitarb.: Götz Kühnemund] (2005). Best of Rock & Metal die 500 stärksten Scheiben aller Zeiten. Königswinter: Heel. էջ 82. ISBN 3-89880-517-4. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)