I Loved Her First (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Loved Her First»
«I Loved Her First» սինգլի շապիկը (Heartland, 2006)
Heartland-ի սինգլը
«I Loved Her First» ալբոմից
Թողարկված2006
ՖորմատCD սինգլ
Ժանրքանթրի
Տևողություն3։38
ԼեյբլLofton Creek
ՊրոդյուսերՎոլթ Ալդրիջ
Heartland-ի սինգլների ժամանակագրություն
«I Loved Her First»
(2006)
«"Built to Last"»
(2007)

«I Loved Her First», Վոլթ Ակդրիջի և Էլիոթ Փարքի գրած և ամերիկյան քանթրի ոճի Heartland խմբի կողմից ձայնագրված երգի վերնագիրն է։ Այն հրապարակվել է 2006 թվականի հունիսին՝ որպես համանուն ալբոմի առաջին և գլխավոր երգ։ Երգը U.S. Billboard Hot Country Songs շքերթում հասավ առաջին հորիզոնականին 2006 թվականի վերջում[1]։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը միջին տեմպով բալլադ է։ Նրանում հիմնական կատարողը հայրն է, ով խոսում է իր աղջկա հետ ամուսնացող տղայի հետ՝ ասելով նրան, որ ինքը մեծ դժվարությամբ է թողնում իր աղջկան, քանի որ ինքն առաջինն է սիրել նրան։ «Ժամանակը փոխում է ամեն ինչ, կյանքը պիտի շարունակվի, և ես քո ճանապարհին չեմ կանգնի»։

Քննադատական արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard ամսագիրն ի դեմս Դեբորա Էվանս Փրայսի երգը շատ լավ է գնահատել՝ նշելով, որ այն գեղեցիկ գրված երգ է, համապատասխան բոլոր այն հայրերին, ովքեր չեն կարողանում հավատալ, որ իրենց փոքրիկ աղջիկներն այդքան շուտ մեծացել են։ Նա Ալբերտի կատարումը հրաշալի է համարում և ասում, որ երգի ամեն մի բառը զգացմունքի մի հեղեղ է[2]։

Տեսահոլովակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակի ռեժիսորն է Թոդ Սչաֆերը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի ամռանը։ Տեսահոլովակում երաժշտական խումբ է երգում, և հարսանեկան արարողություն է։

Երգը շքենթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը U.S. Billboard Hot Country Singles & Tracks շքերթ մտավ 2006 թվականի հուլիսի 8-ին՝ 57-րդ հորիզոնականով։ Տեսահոլովակում հայրը իր դստեր հարսանիքի ժամանակ երգում է բալլադ։ Այն շքերթում նորից հայտնվեց մոտ 9 տարի անց՝ 7-րդ հորիզոնականով, 2015 թվականի փետրվարի 21-ի շքերթում։ Վաճառվել է երգի ավելի քան մեկ միլիոն օրինակ[3]։

Շքերթ (2006) Հորիզոնական
ԱՄՆ-ի լավագույն քանթրի ոճի երգեր[4] 1
ԱՄՆ, Billboard Hot 100[5] 34
ԱՄՆ, Billboard Pop 100 56
Շքերթ (2015) Հորիզոնական
Hot Country Songs (Billboard)[3] 7

Տարեվերջյան շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2006) Հորիզոնական
ԱՄՆ, Country Songs (Billboard)[6] 30

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morris, Edward (2006 թ․ նոյեմբերի 13). «Heartland Scores a No. 1 Its First Time Out». CMT.com. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  2. Billboard, July 29, 2006
  3. 3,0 3,1 Jessen, Wade (2015 թ․ փետրվարի 12). «Sam Hunt Scores Second No. 1 on Hot Country Songs, Heartland Returns». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  4. http://www.billboard.com/artist/303373/Heartland/chart?f=357(չաշխատող հղում)
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  6. http://www.billboard.com/charts/year-end/2006/hot-country-songs