Jump to content

IPhone-արտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gravilux, Bubble Harp[1] և Tripolar, 2010: iPad-ի, iPhone-ի և iPod Touch-ի համար Սկոտ Սնիբբի կողմից ստեղծված հավելվածներ` հիմնված էկրանների համար ինտերակտիվ նկարների վրա, 1997―2002 թթ.[2]:

iPhone-արտ (անգլ.՝ iPhone art), ինտերակտիվ արվեստի տեսակ, որը ստեղծվում է iPhone-ի, iPad-ի կամ iPod Touch-ի էկրանին և տարբերվում է iPhone-ի վրա ստեղծված գեղանկարչության գործերից, որոնք սեղծվել են նկարչության համար նախատեսված Brushes կամ ArtRage հավելվածներով։

iPhone-արտը զարգացել է էկրանային ինտերակտիվ արվեստից, որը ավելի վաղ սովորաբար ներկայացվել է անհատական համակարգիչների կամ տարբեր պատկերասրահներում և թանգարաններում պատի վրա ամրացվող էկրանների վրա։ ITunes-ի և App Store-ի միջոցով պարզ տարածման շնորհիվ արվեստի այս ձևը ներկայումս իրական վերածնունդ է ապրում, քանի որ դեռևս 1990-ականներին և 2000-ականներին ստեղծված ինտերակտիվ արվեստի գործերը հեշտությամբ կարող են հարմարեցված լինել iPhone-ի և iPad-ի համար, իսկ ոմանք նույնիսկ դառնում են բեսթսելեր զվարճանքի և երաժշտության կատեգորիաներում, որտեղ նրանք սովորաբար հայտնվում են, քանի որ iTunes խանութում ներկայումս չկա «Արվեստ» կատեգորիան[3]։

Առաջին iPhone-նկարիչներ են համարվում Միլտոս Մանետասը և Մեմո Ատկենը[4], որոնք միասին ստեղծել են JacksonPollock հավելվածը[5], FATTAG-ի հեղինակ Թեո Ուոթսոնը[6][7], Gravilux[8] և Bubble Harp-ի[9] հեղինակ Սքոթ Սնայպը և Yellowtail-ի հեղինակ Գոլան Լևինը[10][11]։

Այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Դևիդ Հոքնին, Կորլիս Բլեյքլին և Մերի Ահարոն Ուոքերը (ավելի լայնորեն հայտնի է iPhoneArtGirl կեղծանունով), անցկացրել են մի շարք գեղարվեստական ցուցահանդեսներ, որտեղ ներկայացրել են իրենց արվեստի գործերը, որոնք ստեղծվել են բացառապես իրենց iPad-ներով[10]։ «Ամեն օր ես ծաղիկներ եմ նկարում և ուղարկում իմ ընկերներին, որպեսզի նրանք ամեն առավոտ թարմ ծաղիկներ ունենան», ― ասում է Հոքնին, ով նախկինում ևս փորձարկել է նոր տեխնոլոգիաներով, մասնավորապես, ֆաքսով տպագրությամբ, Polaroid տեսախցիկով նկարված լուսանկարների կոլաժներով և համակարգչային նկարներով։ «Թվային տեխնոլոգիաները ժամանակակից արվեստի գործիք են», այսպես է շարունակում նկարիչը[10]։

Երաժիշտ Դեյմոն Ալբարնը Հյուսիսային Ամերիկայում իր շրջագայության ժամանակ տարբեր հավելվածների օգնությամբ ձայնագրել է Gorillaz ամբողջ նոր "The Fall" ալբոմն իր iPad-ով[12]։

iPhone-արտը, որոշ քննադատների կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել արվեստի պատկերասրահներում թվային արվեստի գործերի ներկայացման ավանդական պրակտիկային, քանի որ առանձին նկարիչներ կարող են տարածել իրենց հավելվածները՝ ուղղակիորեն դիմելով լայն հանրությանը, ընդ որում հրաժարվելով արտ-դիլերների ծառայություններից և պատկերասրահների հետ համագործակցությունից[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Connecting to the iTunes Store». itunes.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Scott Snibbe: Gravilux description at snibbe.com
  3. For Digital Artists, Apps Provide New Palette, Reyhan Harmanci, New York Times, August 20, 2010
  4. «Memo Akten - Work » by type». www.memo.tv. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «JACKSONPOLLOCK .ORG by MILTOS MANETAS, 2003, a website readymade». www.manetas.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Fat Tag – Open source tagging for the iPhone | F.A.T.». fffff.at. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Art In Your Pocket by Jonah Brucker-Cohen, Rhizome.org, July, 2009
  8. «Gravilux». snibbe.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «BubbleHarp». snibbe.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Yellowtail - Interactive Art by Golan Levin and Collaborators». www.flong.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Art In Your Pocket 2 by Jonah Brucker-Cohen, Rhizome.org, May, 2010
  12. «Gorillaz - The Fall». thefall.gorillaz.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  13. Art Wants to be Ninety-Nine Cents by Scott Snibbe, blog posting May 19, 2010

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]